Կիրակի, 26 մայիսի

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը փոփոխվում է


16:30, 9 օգոստոսի, 2012

Նկատի առնելով, որ 1998 թ. ընդունված գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կիրառվում է ավելի քան 10 տարի, իսկ այդ ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ՝ ՀՀ կառավարությունն անխուսափելի է համարում քրեական գործերի քննության և լուծման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտի փոփոխությունները։

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել օրենսգրքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքները, հավասարակշռել հանրային և մասնավոր շահերը, բարձրացնել դատարանի դերն ու նշանակությունը, քրեական դատավարությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և այլն։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը և կենտրոնական բանկը, մինչև օրենսգրքի նախագիծն Ազգային ժողով ներկայացվելը, մեկ անգամ ևս քննարկեն փաստաթղթի հայեցակարգային դրույթները։

Օրենսգրքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վահե-201018:51 - 9 օգոստոսի, 2012
Եթե մեր օրենսգրքերը մշտապես սահմանված կարգով են ներկայացվում Ազգային ժողով և դրանք որպես կանոն չեն գործում, ուրեմն պետք է մտածել գործող օրենքների ընդունման նոր կարգ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»