Ջավախք |
18:06, 9 օգոստոսի, 2012Վրաստանի դատարանը Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ հետախուզման մեջ գտնվող Մելիք Ռաիսյանին հեռակա կարգով դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է նաև պարտավորեցնել նրան վճարել 10 հազար լարի տուգանք:
Այս մասին վրացական լրատվամիջոցներին հայտնել է «Քարթուլի օցնեբա» («Վրացական երազանք») կուսակցության առաջնորդներից Մանանա Կոբախիձեն:
Մ. Ռաիսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով, մասնավորապես` Վրաստանի քաղաքացի Մալվինա Մատարաձեից 38 հազար լարի` հարկերը թաքցնելու նպատակով շորթելու համար:
«Ռաիսյանին հետապնդում են քաղաքական նպատակներով, քանի որ այդ փաստը եղել է 2007-ին, իսկ Ռաիսյանը կասկածյալ է դարձել այն բանից հետո, երբ հարեց «Վրացական երազանք» կուսակցությանը»,- ասել է Մ. Կոբախաձեն:
«Վրացական երազանք»-ի փաստաբան Թեյմուրազ Կուտիվաձեն երեկ հայտարարել է, որ Ռաիսյանի կողմից' նման գործարք իրականացնելու մասին որևէ ապացույց չկա:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գեորգի Տուգուշին դիմել է Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետին' առաջարկելով կարգապահական վարույթ սկսել քննիչ Թենգիզ Մայսուրաձեի նկատմամբ: ՄԻՊ-ը գտնում է, որ քննիչը հնարավոր է խախտել է Մելիք Ռաիսյանի և նրա փաստաբան Թեյմուրազ Կուտիվաձեի իրավունքները' խոչընդոտելով մեղադրող կողմից ստանալ ապացույցների մասին տեղեկատվություն:
Ինչպես նշված է օբուդսմենի հայտարարության տեքստում, քննիչը փաստաբանին գործում ներգրավելուց հետո չի տրամադրել գործի ողջ նյութերը: Ըստ այդմ' քննիչը խախտել է Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, քանզի օրենքով նախատեսված է, որ քրեական գործի յուրաքանչյուր փուլում պաշտպանական կողմը իրավունք ունի պահանջել այն տեղեկատվությունը, որը մեղադրող կողմը պատրաստվում է դատարան ներկայացնել:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4175 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2530 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
22.05.2013
դիտվել է 2261 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2103 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 1774 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
17.05.2013
դիտվել է 1711 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը