Արման Երեմյանը հաղթեց կանադացի մրցակցին
Քիչ առաջ երեւանցի թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը 8-4 հաշվով հաղթեց կանադացի Սեբաստիեն Միշոյին եւ դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի հոլանդացի Տոմի Մոլետը: Արմանը առաջին ռաունդում զիջեց 0-2 հաշվով, երկրորդում 3-միավորանոց 2 հնարք կատարեց ու հաղթեց 6-0, իսկ երրորդ ռաունդն ավարտվեց 2-2:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 16:40-ին, գորգ դուրս կգա 55 կգ քաշային ազատոճային ըմբիշ, երեւանցի Միհրան Ջաբուրյանը, որի մրցակիցը 1/8-ում կլինի հոնդուրասցի Խեսուս Էսկոբարը: Հաղթելու դեպքում հայ ըմբիշը 1/4-ում ուժերը կչափի Կիմ-Յումոտո կորեաճապոնական զույգի հաղթողի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել