17:23, 10 օգոստոսի, 2012Ս. թ. օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են թուրքական կողմի ֆինանսավորմամբ կատարված վերանորոգումից հետո Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնապես վերաբացել 9-րդ դարում կառուցված Ախալցխայի բերդը՝ այն ներկայացնելով որպես թուրքական:
Վերանորոգման գլխավոր «զարդն» է լինելու բերդի տարածքում 18-րդ դարում կառուցված թուրքական մզկիթը, մինչդեռ նույն տարածքում գտնվող հայկական երկու հինավուրց եկեղեցիներից թողնված են ընդամենը մեկի հետքերը:
Հայ ժողովրդի, առաջին հերթին՝ ջավախահայության նկատմամբ վրաց-թուրքական տանդեմի բացահայտ արհամարհանքի ու հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման այս ցուցադրական արարողության գագաթնակետը պետք է դառնա Շառլ Ազնավուրի համերգը, որը տեղի է ունենալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող ամֆիթատրոնում:
Բոլոր տվյալները հիմնավոր կասկածներ են տալիս ենթադրելու, որ Ազնավուրը տեղյակ չէ միջոցառման այսպիսի մանրամասներից և ընդամենը դրան մասնակցում է իր հոր ծննդավայրում համերգով հանդես գալու նպատակով: Մինչդեռ ՀՀ իշխանությունները, առնվազն իրենց հանցավոր անտարբերությամբ ու անգործությամբ, փաստացի դարձել են այս հակահայ ծրագրի մեղսակիցները:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը վստահ է, որ Ազնավուրի համար տակավին ուշ չէ հրաժարվելու հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող և իր նախնիների հիշատակն անարգող այս խայտառակ բեմադրությանը մասնակցելուց: Իսկ ՀՀ իշխանությունները պարտավոր են իրենց մեղսակցության համար պատասխան տալ հայ ժողովրդին, այդ թվում՝ աշխարհահռչակ երգչին:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3614 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2543 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 1856 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
16.05.2013
դիտվել է 1559 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
14.05.2013
դիտվել է 1387 անգամ
Վարկային բարքեր. «Սիգարոնի» սնանկացումը
17.05.2013
դիտվել է 1365 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը