Արման Երեմյանը կիսաեզրափակչում է. մեդալից մեկ քայլ է բաժանում
Երեւանցի 80 կգ քաշային թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը իր հերթական հաղթանակը տարավ հոլանդացի Տոմի Մոլետի նկատմամբ 1/4-ում ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Եզրափակչից եւ նվազագույնը արծաթե մեդալից Արմանին մեկ հաղթանակ է բաժանում: Մեր մարզիկը հոլանդացուն հաղթեց 6-4 հաշվով: Կիսաեզրափակչում նրա հակառակորդը կլինի Կրիսմանիչ-Բահավի զույգի հաղթողը: Կիսաեզրափակիչ առաջին զույգն արդեն հայտնի է՝ իտալացի Սարմիենտո եւ իսպանացի Գարսիա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել