19:51, 10 օգոստոսի, 2012Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողով՝ մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների, երիտասարդական հասարակական և հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Եթե նախկինում քաղաքաշինական խորհրդում ընդգրկված էին միայն ճարտարապետներ, ապա այսօր ձևավորված է 6 հանձնաժողով, այդ թվում նաև ձեր հանձնաժողովը, և վստահ եմ, որ այդ հաձնաժողովներից յուրաքանչյուրն իր լուրջ դերակատարումը կունենա համաքաղաքային նշանակության ծրագրերն առավել համակողմանի դիտարկելու և դրանք կյանքի կոչելու հարցում: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք Երևանը դարձնել այնպիսին, ինչպիսին ցանականում ենք տեսնել բոլորս»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Հանձնաժողովի անդամները վստահեցրել են, որ հետևողական ու անաչառ կլինեն իրենց եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացնելիս: Երիտասարդները Տարոն Մարգարյանի հետ ունեցած հարց ու պատասխանի շրջանակում տեղեկացել են քաղաքային տնտեսության կառավարման մի շարք ոլորտներում ներկայում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:
Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել մշտապես հանդիպելու և լսելու մայրաքաղաքին առնչվող այս կամ այն խնդրի հետ կապված երիտասարդության բարձրացրած հարցերը:
Հանձնաժողովի անդրանիկ նիստի անդամները միաձայն քվերակությամբ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասադության հանձնաժողովի նախագահ են ընտրել երիտասարդության հարցերով քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4135 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2463 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2041 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2021 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
22.05.2013
դիտվել է 1702 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
17.05.2013
դիտվել է 1686 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը