21:58, 10 օգոստոսի, 2012Այսօր`օգոստոսի 10-ին, լրացավ ՏԻՄ ընտրություններում առաջադրման դիմումների և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը: Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալներով`Վանաձորում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված է 5 թեկնածու`ՀՀԿ-ի կողմից գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԲՀԿ-ի կողմից նախկին մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը և ինքնաառաջադրված երեք թեկնածուներ`Տարոն Ապրեսյանը, Կարեն Թումանյանն ու Տիգրան Գրիգորյանը:
Թեկնածուներից Տիգրան Գրիգորյանը վերջին պահին, հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանի փոխանցմամբ, այսօր` ժամը 16.00-ի սահմաններում է թեկնածություն առաջադրել: Ի դեպ, մեծամասնական ընտրակարգով նա մասնակցում էր նաև խորհրդարանական ընտրություններին թիվ 7 ընտրատարածքում, որտեղ առաջադրված էին Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը: Եվ ստացել է 1242 ձայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի ձայների թիվը տվյալ ընտրատարածքում եղել է 9099, Սամվել Ալեքսանյանինը`19250` ըստ ընտրական հանձնաժողովների տվյալների:
Վանաձորում ավագանու անդամի 21 տեղի համար 53 առաջադրում կա: Թեկնածուներից 45-ն ինքնաառաջադրվել է`չնայած նրանցից 29-նն է անկուսակցական: Մնացածը կուսակցական են` 10-ը`ՀՀԿ, 2-ը` ԲՀԿ, 3-ը` ՀՀՇ, 1-ը` ՀՅԴ: Կուսակցության կողմից առաջադրված է 8 թեկնածու, որից 7-ը` ԲՀԿ, 1-ը` ՀՅԴ անդամներ: ՀՀԿ-ն, փաստորեն, ավագանու անդամի թեկնածուներ Վանաձորում չի առաջադրել: Նախորդ ավագանու 14 անդամներից առաջադրվել է 8-ը:
Մեկնաբանված
Կարդացված
14.06.2013
դիտվել է 2952 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
16.06.2013
դիտվել է 2857 անգամ
Փնտրում եմ ընկերներ
12.06.2013
դիտվել է 2598 անգամ
Որտե՞ղ է գտնվել վարչապետը այն պահին, երբ իր անունով «օֆշորում» ձեռնարկություն էր
գրանցվում
18.06.2013
դիտվել է 2491 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
12.06.2013
դիտվել է 2229 անգամ
Կավալենկո Շահգալդյան. «Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ
բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»
14.06.2013
դիտվել է 1932 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են