Պատահար Բաթումում. Նարեկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն
Օգոստոսի 10-ին` ժամը 05.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ուսահոդի հրազենային վնասվածքներով Գյումրիից «շտապօգնության» ավտոմեքենայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1988 թ. ծնված Նարեկ Լ.-ն:
Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 23.00-ին, Վրաստանի Բաթում քաղաքի Մայիսի 26-րդ փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկում գտնվող իրենց բնակարանում ցանկացել է քնել, բայց շենքի բակում աղմուկի և հայհոյանքի ձայներ լսելով՝ բակում աղմկող անձին պատշգամբից զգուշացրել է, որ չանհանգստացնի, սակայն վերջինս հայհոյել է ու պատյանից հանելով զենքը՝ կրակել իր ուղղությամբ և ուսահոդի մասում պատճառել է հրազենային վնասվածք:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ Բաթումի ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել