Կիրակի, 26 մայիսի

Գյուղնախարարի հանդիպումը վերամշակողների և արտահանողների հետ


15:50, 11 օգոստոսի, 2012

Գյուղատնտեսական տարին հաջողվածներից է, և ամենակարևոր առաջնահերթություններից մեկը բերքի իրացումն է: Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց վերամշակող և արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վերջին նման հանդիպումը, երբ արձագանքելով նախարարի հորդորներին, նրանք հավաստիացրին, որ կանեն ամեն ինչ գյուղացու աճեցրած ողջ բերքը ժամանակին և ողջամիտ գներով իրացնելու համար, բերքահավաքի նախօրյակին էր: Ինչպիսին է վիճակը այսօր, երբ, ըստ օպերատիվ տվյալների, թե մթերման, թե արտահանման ծավալները զգալիորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:

«Ցավոք, մթերման ծավալների ստանձնած պարտավորությունները բոլոր ձեռնարկությունները չէ, որ պահպանում են: Նման պայմաններում դեղձի և լոլիկի  մթերումների  հիմնական ծանրաբեռնվածությունը մնում է  մի  քանի  ընկերության վրա: Դա  լուրջ  մտահոգությունների  առիթ է:  Այսօր, երբ մենք  փորձում ենք ըստ ամենայնի կանգնել գյուղացու  կողքին, ստանձնած պարտավորությունների  կատարումը ուշացնող կամ ձախողող կազմակերպությունների պատճառաբանությունները անհիմն են: Մանավանդ, որ բազմակողմանի օժանդակության հարցերով մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ», - նշեց նախարարը:

Ի վերջո, ծավալված անկեղծ երկխոսության և նախարարի հիմնավոր հորդորների արդյունքում, խորհրդակցության մասնակիցները պարտավորվեցին առաջիկա մի քանի օրերին գործնական միջոցներ ձեռնարկել պտուղբանջարեղենի, մասնավորապես դեղձի և լոլիկի մթերման և արտահանման ստանձնած պարտավորությունների կատարումը լիովին  ապահովելու համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»