Հինգշաբթի, 20 հունիսի

Սպորտ  |  

Նուրմագոմեդովը հաղթանակով մեկնարկեց


16:37, 11 օգոստոսի, 2012

Հայաստանցի 84 կգ քաշային ազատոճային ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը 4-3 հաշվով առավելության հասավ տաջիկ ըմբիշ Յուսուպ Աբդուսալոմովի նկատմամբ եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի իրանցի Նասեր Էհսան Լաշգարին: 

Նշենք, որ դաղստանցի Հաջիմուրադը մեր նախավերջին մասնակիցն է խաղերում: 


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • Հրաժեշտ 30-րդ ամառային օլիմպիական խաղերին
    Ահա եւ վերջ: Ավարտվեցին ամառային 30-րդ օլիմպիական խաղերը: Լոնդոնը խաղերի տանտիրոջ իրավունքը փոխանցում է Ռիո դե Ժանեյրոյին: Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կանցկացվեն նաեւ պարալիմպիկ խաղերը, որից հետո կարեւորագույն մարզական իրադարձությանը հարկ կլինի սպասել եւս 4 տարի՝ մինչեւ 2016 թ.: Իհարկե, այս ընթացքում՝ 2014-ին, կանցկացվեն պատանեկան եւ ձմեռային օլիմպիական խաղերը:
  • Հայաստանի օլիմպիական թիմը տուն կվերադառնա 1 արծաթով ու 2 բրոնզով
    66 կգ քաշային ազատոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը չի կարող պայքարել բրոնզե մեդալների համար, քանի որ նրան հաղթած ղազախ Տանտարովը կիսաեզրափակչում պարտվեց հնդիկ Սուշիլ Կումարին: Այսպիսով՝ Հայաստանի վերջին մասնակիցն էլ դուրս մնաց պայքարից, եւ ուրեմն օլիմպիական թիմը տուն կբերի 1 արծաթ եւ 2 բրոնզ:
  • Դավիթ Սաֆարյանը բրոնզի հույսեր է պահպանում
    Ազատոճային 66 կգ-ոց ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս մնաց ոսկե մեդալների համար պայքարից: Ղազախ ըմբիշի հետ գոտեմարտում նա միավորներով հաղթեց 8-6 հաշվով, սակայն մրցափուլերով հաղթեց ղազախը՝ 2-1: Վերջին՝ երրորդ մրցափուլում վիճահարույց դրվագ տեղի ունեցավ, եւ մրցավարները 2-1 տեսքով միավորներ բաշխեցին մարզիկներին, սակայն հետո ղազախին տվեցին ոչ թե 1, այլ 2 միավոր, եւ նա դուրս եկավ կիսաեզրափակիչ:
  • Դավիթ Սաֆարյանը 1/4-ում է
    Հայաստանի վերջին ներկայացուցիչը օլիմպիական խաղերում՝ 66 կգ քաշային ազատոճային Դավիթ Սաֆարյանը, 1/8-ում առանց գոտեմարտի անցավ հաջորդ փուլ, քանի որ նրա մրցակից եգիպտացի Օմար Ահմեդը դուրս չեկավ գորգ վնասվածքի պատճառով:
  • Հաջիմուրադը չի կարող պայքարել բրոնզի համար
    Հայաստանը ներկայացնող դաղստանցի 84 կգ ազատոճային ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը զրկվեց նաեւ բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորությունից, քանի որ նրան հաղթած իրանցի Լաշգարին կիսաեզրափակչում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Շարիֆովին:
... կարդացեք ավելին «Օլիմպիական խաղեր» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»