HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցի ըմբիշի հույսը իրանցու հաջողությունն է

84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը պարտվեց 1/8-ում իրանցի Լաշգարիին, որը 1/4-ում կմրցի ռուսաստանցի Անզոր Ուրիշեւի հետ: Հայաստանցի ըմբիշին պետք է, որ իրանցին մտնի եզրափակիչ, ինչն իրեն բրոնզի համար պայքարելու հնարավորություն կտա: Սակայն դա էլ հեշտ չի լինի, որովհետեւ ցանցի ներքեւի հատվածում, որտեղ հայտնվել է մեր մարզիկը, բավականին ուժեղ մրցակիցներ են հայտնվել:

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ են մտել նաեւ 60 ու 120 կգ քաշայինները: Իսկ վաղը գորգ դուրս կգան 66 եւ 96 կգ-ոց ազատոճայինները, որոնց մեջ կլինի նաեւ 66 կգ-ոց Դավիթ Սաֆարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter