HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաժեշտ 30-րդ ամառային օլիմպիական խաղերին

Ահա եւ վերջ: Ավարտվեցին ամառային 30-րդ օլիմպիական խաղերը: Լոնդոնը խաղերի տանտիրոջ իրավունքը փոխանցում է Ռիո դե Ժանեյրոյին: Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կանցկացվեն նաեւ պարալիմպիկ խաղերը, որից հետո կարեւորագույն մարզական իրադարձությանը հարկ կլինի սպասել եւս 4 տարի՝ մինչեւ 2016 թ.: Իհարկե, այս ընթացքում՝ 2014-ին, կանցկացվեն պատանեկան եւ ձմեռային օլիմպիական խաղերը:

Իսկ լոնդոնյան խաղերի վերջին ոսկե մեդալը նվաճեց լիտվուհի հնգամարտիկ Լաուրա Ասադաուսկայտեն: Հայաստանը, որը ներկայացել էր 25 մարզիկ-մարզուհով (մասնակցեցին 24-ը, քանի որ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել, եւ նրա փոխարեն չէին հասցրել վերահայտավորում կատարել), նվաճեց 1 արծաթե ու 2 բորնզե մեդալ: Պեկինյան խաղերում մեր թիմը 6 բրոնզե մեդալ էր նվաճել. երկրի բնակչության թվի համեմատությամբ այդ 6-ը համարվում էր լավագույն ցուցանիշը նախորդ խաղերի մասնակիցների մեջ: Այս անգամ մեդալների թիվը 3-ն էր, սակայն բրոնզի փոխարեն կար արդեն արծաթ, ինչը չէր եղել 1996-ից ի վեր: Սակայն չհաջողվեց նույն 1996-ից հետո առաջին ոսկին նվաճել. առայժմ մեր մեր միակ օլիմպիական չեմպիոնը մնում է ըմբիշ Արմեն Նազարյանը, ով եռագույնը բարձրացրեց 16 տարի առաջ՝ ատլանտյան խաղերում: Այս ամենը պետք է լուրջ վերլուծությունների, մտածելու, ավելի ջանադրաբար աշխատելու առիթ դառնա ոլորտի պատասխանատուների, մարզիչների ու մարզիկների համար: Իսկ որոշ մարզիկ-մարզիչների հետ պետք է լուրջ զրույցներ անցկացնել եւ քննարկման առարկա դարձնել նրանց ծառայություններից օգտվել-չօգտվելու հարցը:

Լոնդոնյան խաղերում մեդալ նվաճեց 85 երկիր. Հայաստանը մեդալների կարգի հաշվարկով 60-րդ տեղը կիսեց Բելգիայի ու Ֆինլանդիայի հետ. պեկինյան խաղերում մեր հավաքականը 79-րդն էր: Մեդալների քանակով էլ մեր երկիրը զբաղեցնում է 50-րդ տեղը: 

Ներկայացնենք մեդալակիր հավաքականների լավագույն հնգյակը, նախկին ԽՍՀՄ երկրների մեդալները եւ մեր հարեւանների դիրքերը:

տեղ

երկիր

ոսկի

արծաթ

բրոնզ

ընդհանուր

1

ԱՄՆ

46

29

29

104

2

Չինաստան

38

27

22

87

3

Մեծ Բրիտանիա

29

17

19

65

4

Ռուսաստան

24

25

33

82

5

Հարավային Կորեա

13

8

7

28

12

Ղազախստան

7

1

5

13

14

Ուկրաինա

6

5

9

20

17

Իրան

4

5

3

12

23

Բելառուս

3

5

5

13

30

Ադրբեջան

2

2

6

10

32

Թուրքիա

2

2

1

5

34

Լիտվա

2

1

2

5

39

Վրաստան

1

3

3

7

47

Ուզբեկստան

1

0

3

4

49

Լատվիա

1

0

1

2

60

Հայաստան

0

1

2

3

63

Էստոնիա

0

1

1

2

75

Մոլդովա

0

0

2

2

79

Տաջիկստան

0

0

1

1

Լուս.՝ london2012.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter