HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողի գյուղապետը՝ «Հետքի» թղթակցին. «Գյուղ էլ չմտնեք»

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներներն ամռանն իրենց կենցաղային կարիքները հոգալու համար ամեն օր ջուր են կրում գյուղ մտնող ճանապարհաեզրին գտնվող միակ աղբյուրից, իսկ ավտոմեքենաներ ունեցողները տակառներով շարունակում են ջուր կրել հարևան բնակավայրերից:

Հայկազ Քոչինյանն արդեն 16 տարի է՝ ղեկավարում է Շնող համայնքը: Եվ այդ բոլոր տարիներին էլ մոտ 3 հազար բնակիչ ունեցող գյուղը համայնքապետից պահանջել է լուծել գյուղի ջրամատակարարման հարցը: Դեռ 2010թ. ջրի խնդրին մասին Հայկազ Քոչինյանը «Հետքին» ասել էր. «Մայիսին տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ես բարձրացրել եմ Ստեփանավան-Նոյեմբերյան ջրագծից Շնողին ջուր մատակարարելու հարցը: Ինձ պատասխանել են, որ Ասիական զարգացման բանկի հիմնադրամի միջոցներով Ստեփանավան-Նոյեմբերյան ջրատարի վերանորոգումը սեպտեմբեր ամսվա վերջին ավարտելուց հետո Շնողի համայնքը կօգտվի այդ ջրագծից»:

Ջրագծի վերանորոգումը վաղուց ավարտվել է, սակայն Շնողի ջրի հարցը շարունակում է մնալ առկախ: Ստեփանավան-Նոյեմբերյան ջրագիծն անցնում է Շնողի «Վարդանի նավ» կոչվող թաղամասի միջով և այնքան էլ բարդ խնդիր չէ շնողնեցիներին ապահովել այդ ջրատարով հոսող Աքարակի ջրով: Մինչդեռ շնողնեցիները հայտնում են, որ Աքարակի ջրատարից Շնողի ջրամատակարարարման դեպքում գյուղի ջրի վարձավճարների հավաքագրումը պետք է կատարի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հյուսիս-Արևելյան մասնաճյուղի Ալավերդու տեղամասը: Իսկ սա ձեռնտու չէ գյուղապետ Հայկազ Քոչինյանին, «քանի որ գյուղի Մանստև հանդամասի լեռնային աղբյուրների ջրի վարձավճարները հավաքում է գյուղապետարանը»:

Շնողցի, Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ջանիբեկ Սահակյանն ասում է, որ դեռ 2 տարի առաջ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել է ավելի մեծ տրամաչափի 2 կմ երկարությամբ խողովակներ տրամադրել Մանստև հանդամասի լեռնային աղբյուրների ջուրը ամբողջությամբ գյուղ հասցնելու համար:

«Էդ մարդը գնաց ու մի 10 օր հետո իր խոստացած խողովակներն ուղարկեց: Գյուղամիջում կանգնած էինք, տեսանք 2 «Կամազ» պրիցեպկեքով բարձած տրուբա եկավ: Մենք մի պահ մտածեցինք՝ էդ տրուբեքը Թեղուտի հանքերինն ա: Ուրեմն մարդ են ուղարկում Կյոռին կանչում (Կյոռը Հայկազ Քոչինյանի մականունն է- հեղ), սա էլ տարավ գյուղի Շեկ աղբրի դոշի իրա կալվածքի՝ անասնագոմերի մոտ էդ տրուբեքը թափեց: Մի տարի պահեց, որ գյուղացիների ուշադրությունը շեղվի, հետո Շեկ աղբյուրի  տակի ծորակներից էդ խողովակները միացրեց ու տարավ իրա սեփական այգումը հանեց: Ախր մի բան չի, երկու բան չի, մեղք է էս ժողովուրդը»,- ասում է  Հայրենական Մեծ պատերազմի վետերանը: 

Մանստևից եկող ջրի մեջ անասուններ են լողանում: Պատերազմի վետերանը գյուղապետին ասել է, որ այս ջուրը խմելու համար պիտանի չէ և առաջարկել է կառուցել ջրի մաքրման կայան:

«Դու պտի ինձ ասես, թե ես ինչ անեմ, ես գլոբալ խնդիրներ եմ լուծելու»,- վետերանի փոխանցմամբ՝ պատասխանել է գյուղապետը:

«Վերցրեց գյուղի հիվանդանոցի շենքի 2-րդ հարկի 8 սենյակները սեփականաշնորհեց իր աղջկա համար: Հնարավո՞ր չէր, որ դրանք որպես հիվանդների առաջին օգնության հիվանդասենյակներ օգտագործվեին: Նույն շենքի առաջին հարկում գտնվող գյուղի բժշկական ամբուլատորիայում ոչ ջուր կա, ոչ կոյուղի: Երկրորդ հարկում գտնվող իրա աղջկա համար առանձին կոյուղի ու ջուր է միացրել»,- դժգոհում է Ջանիբեկ Սահակյանը:

«Գյուղապետարանում չի նստում, իր սեփականության գործերով է զբաղվում: Լցակայններ ունի, 150 գլուխ խոշոր եղջրավոր անասուն ունի, այգիներ ունի: Հետաքրքիր հարց եմ տալիս՝ էդ ո՞նց ա, որ գյուղացին 2000 մետր հողի համար պետք է հարկ մուծի, իսկ Հայկազ Քոչինյանը 100 հա-ի հասնող իր հողերի համար հարկ չի վճարում»,- ասում է վետերանը:

Մեկնաբանություններ ստանալու խնդրանքով «Հետքը» դիմեց գյուղապետ Հայկազ Քոչինյանին, ինչին ի պատասխան վերջինս ասաց. «Դուք ինչքան կարող եք, ինձանից հեռու մնացեք, գյուղ էլ չմտնեք: Շաբաթ օրն էլ գյուղում եք եղել, կարծում եք՝ չգիտե՞մ»:

Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան

Պարզաբանումների ակնկալիքով դիմեցինք նաեւ Լոռու մարզպետարան: Մարզպետ Արթուր Նալբանդյանը, տեղեկանալով, թե ինչի մասին է խոսքը, նշեց. «Ճիշտն ասած՝ լարվածությունը մեծացել է. Շնողում ահավոր վիճակ է: Որ ասեմ՝ Դուք գնաք գյուղապետարանում նյութեր նայեք, կարծում եմ՝ չի ստացվի այս պայմաններում: Ուղղակի առանց իրեն Ձեր ինֆորմացիան գրեք, մարզի համապատասխան մարմինները զբաղվում են Հայկազ Քոչինյանի հարցով: Կարծում եմ՝ Ձեր նյութերը նույնպես կըտդգրկվեն նրանց ուսումնասիրությունների մեջ»:

Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ Հայկազ Քոչինյանը եւս առաջադրել է իր թեկնածությունը՝ գյուղապետի պաշտոնում վերընտրվելու ակնկալիքով: Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հարազատ եղբայրը՝ Հայկազ Քոչինյանը, սակայն, իբրեւ Շնողի ղեկավար, պաշտոնավարման 16 տարիների ընթացքում երբեք աչքի չի ընկել կառավարման թափանցիկությամբ: Ըստ երեւույթին, սրա պատճառով է նաեւ, որ նախընտրական այս օրերին նրա շուրջ Շնողում կրքերը բորբոքված են:

Մեկնաբանություններ (57)

Շնողնեցի
Ընտրությունից խաբար չկա?....
ARTUR
JOXOVURD MER DJBAXTUTYUN@ HENC SA E VOR MEC MEC XOSUM EQ EN DEPQUM ERB CHGITEN XOSOXN OVA BAYC ERB PETQ LINI XOSAQ HASTAT XOSOX CHI LINI BAZMICS HAMOZVEL EM
TT
ov Vasilichin tekuz mi cur bana asum, uremn ink@ vabshe mardkayin hatkanishner chuni,duk axr shat lav gitek,ay kyorakanner,vor Sahakyan@ artakarg andznavorutyuna,shat ardar u xelaci mard,uxaki animast tex@ chgitek vonc tetevanak tuynic,ankap u animast artahaytutyunner ek anum, voronc takic hastat durs chek kara gak,isk dzer kyor@ mishtel saxit vra tkaca unecel u @ntrutyunneric heto el vabshe ktqi dzer vra,ay manklavikner.
Շնողի բարեկամ
Հարգելի ՇՆՈՂԻ բնակիչներ,բարեկամներ կարդալով ձեր մեկնաբանությունները, եկա այն եզրակացության,որ մեկտ մյուսին անընդհատ փորձում եք վիրավորել:ԱՄՈԹ է....Շնողին պատիվ չի բերում:Ասում եք Հայկազը լավ գյուղապետ չի,ֆլան,ֆստան,բա ու՞ր էիք այս 16 տարիների ընդացքում,ինչու չէիք հարց բարձրացնում?Միգուցե կան անավարտ աշխատանքներ,չլուծված խնդիրներ,բայց դա առիթ չի տալիս նման կերպ վարվել այսօր,այս պահին:Համայնքը նման է սեփական տան,այգուն,որ ինչքանել աշխատես,մեկա վաղվա օրվա գործ միշտել կա,կան նաև դժգոհների մի խումբ,որ ինչել անես---քիչա:Վիրավորել և վարկաբեկել անհիմն....պետք չի.Համախմբվեք,ընտեք և պահանջեք......
Shnoxneci
Barev dzez hargeli qyuxaciner. Im karcikov Shnox gyux@ darcel e Qochinyanneri sepakan agarak@. Henrik@ marz@ talanec, Haykaznel qyuxna talanum. Gyuxum taxamaser kan, vortex xmelu jrin amisnerov eranien talis mardik, bayc Haykazin inch... Amota Shnoxnecinerin, vor tuylen talis Qochinyanneri ankusht mafian haverzhi. Astva& datavor!
Oleg Ignotushenko
Добрый дань уважаемые жители село Шнох ! К сожалению я не понимаю армянский язык, но могу предугадать из ваших комментарии , что у вас предвыборные интриги.Меня выспалось честь быть знакомим с вашим односельчанином, я все жизнь дружу с армянми, но такого умного молодого человека я еще не встречал! Просто запомнилось название вашего села и случайно прочитал эту статью . Вот если не хотите ошибаться, то лучше спросите у него кто лучший!Имя его трудно писать мне, но фамилия Анесян был, он точно скажет кого выбрать. И еще редакторам сайт, информация на русском не открывает, а на английском не правильно грамматический!!!
Karen
erba amsi in@ ancnelu,vor gyuxn azatvi ed agahic
GB
When oligarchs MPs running the country, why not the Mayor?? He wants to get his lion share as well! I blame the village people who elected people like him. Oleg, who wrote in Russian is right, when I translate into Armenian!!Village people gone to a deep winter sleep, therefor mayor is doing his job!!
MB
shnoxneciner xelqi ekec kam apreq caxvac mi mtaceq mi orva hamar dzer dzay@ vacarelov 10000 dramov mi 5000 ov el dzer kanac vacareq vercum kunenaq klor gumar 15000 dram 4 tari kbavarari dzer kariqnery mtacelu ban ceq unena duq dran eq argani
Շնողնեցի
Ժողովուրդ ջան, բա չեք տեսնում ինչ բարի նախագահ ունենք, տեսեք-տեսեք ցիստեռով ջրեր է ողորմում իր բնակիչներին, այն բնակիչներին, ում հուլիսի 5-ից հետո մի կաթիլ ջուր չի ուղարկել: Ախր իրեն էլ հասկացեք, բա թողնի, որ սեփական հարյուրավոր հեկտարներով դեղձը փչանա, ինչ ա թե շնողնեցին ջուր չունի?: Մեկ ա ձեն չի հանելու հայվան շնողնեցին, երեք ամիս ջուր էլ չունենա, ձեն չի հանի, եթե երեք ամիս անց մի կես տոննա ջուր ուղարկի ցիստեռով, որպես աչքկապություն: Ախր զարմանում եմ, թե ինչի ենք էսքան ստրկամիտ: Եթե էդ անաստվածն էլի վերընտրվի, խոստանում հրաժարվեմ Շնողի գրանցումից, գնամ Մոտկորի գրանցում խնդրեմ,,, Մի ցիստեռ ջրով կամ երկու կոպեկով չխաբվեք, սա արդեն գյուղի պատվի հարց է....
FREEDOM FIGHTER
hargeliners pajqareq dzer ajsorva ev vaxva orva hamar, qanzi duq da anum eq dzer ev dzer erexaneri hamar
Շնողի բարեկամ
Համագյուղացիներ ջան,Հայկազ Քոչինյանը տարիներ շարունակ ղեկավարել է Շնողի համայնքը:Որ այդքան դաժան մարդ լիներ 16 տարի չեր կարա դիմանա:
Poxos Nubar
Hargeli Gyuxachiner Kyorn u Shakanc Vasili mah manchox@ irar het 96 tvic utum en, menq aranqum tujum, ekeq hamxbvenq 2 el gexi mechtex@ dzenq u het achenq, dranq 2 el isan chen, mer es hrashq gexum enqan krtvac kargin @rexeq kan, te che min Kacoi Gagon a dnum , min el esim ov, min el a dranchic axusyak@ angir chgidi, dra hamar ekeq hamaxmbvenq u rad anenq, ha hamel Kyoric inch eq uzum, heriq a et mardun varkabekeq, aranc en el djbaxt mard a , en Ishalobin vor inq@ uni, da hor hamr djbaxtutyuna, voch te hpartutyun. ekaq amsi 9 in hvaqvinq medanum@ u 2 el qochachneqm Aveli lava Madati Garnon @lni gexAPET qan dranq, gone Garnon asachnis akajnin kax kani!
Շնողնեցի
Իմ կարծիքով Հայկազ Քոչինյանը ինչ կարողացել է արել է գյուղի համար այս տարիների ընթացքում նրա փոխարեն ով էլ որ լիներ դժվար թե կարողանար ավելին աներ :
Artush
es inch heqiatnera?es um het eq um hamematum?kyor@ sax gyux@ talanec kerav uzum eq 4 tari el sharunakvi talan@?
SHNOXNECI
ES GNAHATUM EM DUXOV SHNOXNECINERIN.GYUX CHKA VOR SHUN CHLINI BAYC DA MER ARDARUTYAN@ CHI XANGARI.MER DUX@ TEXNA U PETQA @NTRENQ MECATAROV MARD KOCHVOR //HOVIK SAHAKYANIN// KYOR@ NRAN @SKI EL HAKARAKORD CHI... ES INQS IM @NTANIQOV @NTRELU EM LAV APAGAN...(VASILICHIN)
Gor
Avaganin sayli hingerord anivn a ev gyuxapetn el kam haskanalov kam aranc haskanalu ayd anivi anunic e xosum, ete avaganin avagani liner Qochinyan@ gyuxic vaxuc qochac klner. Shnoxneciner@ ho kuyr chen tesnum en Haykazi draxtn el, irenc djoxqn el, el chen uzum mnal Haykazi stexcac djoxqum.Der mi ban el amotanq e talis te inchu en gyuxaciner@ aysqan ush artnacel,kam el te che ete hamagyuxaciner@ aydqan aperaxt en tox havaqi ir poqrik draxt@ u herana ayd djoxqic. Te che karchel e ayd djoxqi gahic uzum e vor djoxqi menashnor@ pahi ir dzerqum. Xorurds Qochiyanin.... gone karda mecn lorecu patgam@ gorci anmahutyan masin, inq@ Shnogi patmutyan mej kmna chrutyan marmnacum.
ando
Poxos Nubar թե դու ում ես ուտում, ես չգիտեմ, բայց էն , որ Սահակյան Հովիկը գյուղի գործերին շատ տարիներ չի խառնվել , բայց ում ինչով կարողացել օգնելա էտ դուել լավ գիտես...քոչացնող էիր` քոչացնեիր ում էիր ճամփա պհում...
Ando
հարգելի Շնողի բարեկամ իսկ դուք ինչ էք արել ձեր համայնքի համար, դուք ուր էիք? Եթե ՀԱՅԿԱԶԸ լավ գյուղապետա թող ազնիվ պայքարի, ու թող քո նման նրա գովքն անողներնել ընտրեն, ինչիա դրած հարազատ գյուղացիներից գողացած փողով հենց նույն գյուղացիներին գնում...
SHNXNECINERI BAREKAM
OVQER VACHARVAC EN haykaz qochinyani koxmic TOX @NTREN IREN. MAYR@ SRBUTYUN E SHNOXNECINERIC OVQER PETQ E @NTREN qochinyanin UREMN VACHARUM EN VOCH TE IRENC DZAYN@ AYL IRENC MAYRERIN QUYRERIN EV IRENC KANANC TOX MTACEN AYDPISI MARDIQ .ES @NTRELU EM /(VASHILICHIN/) QANI VOR ES CHEM VACHARUM IM SRBUTYUN@,EV HAVATUM EM SAHAKYANI BAREPOXUMNERIN.UZUM EM NAYEV SHNORHAKALUTYUN HAYTNEL TIKIN PAREMUZYANIN IR JERM VERABERMUNQI EV MER GYUXI APAGAYI HAMAR IR KTARAC ASHXATANQIC............
shnoghneci
es arden marda ha argelum,vor gyux chmtni,te guyxn ira sepakanna hamarum?spasi,spasi shat es poshmanelu
MADATI GARNO
JAMANAKIN SAHAKIANEKL A HAPSHTAKEL SAX NUYNEN
Ando
MADATI GARNO խոսումես փաստերով խոսա, թե չէ կնգա նման բանբասելով չի, էդ երգդ ձեր կնանոց կռուգում կերգես....
Galnanc Ilaron
Ay joxovurd jan inch eq animast krvum, um chi haskanali, vor mer gyuxum ka 1500 real @ntrox 1800 ic, (@st Aharon Adibekyani)):) 500 Vasilichin a, 1000 Jumshudichn@, est aydm ichpes porchn e chuyc tvel ev im nman artakarg uxexov mard e kanxatesum , septeberi 9 in Jumshudich@ kkatari ir hertakan 96 tvakani Vasilichi nakaud@, menak mi pah uxexnertd ashxatachreq- inchqan himnarkum ashxatox ka Jumshsdichn a, Texut, gexapateara, dproc, Mankapartes, antar ev ayln + dranc @ntaniqner@, isk Vasilich@ mi 2 pararp sarap den uni, el tak chto havay vatamard mi exeq, bayc inch mnum a nran, asem Haykazn el hacaker isan chi eli)))))
KAren
Galnanc Ilaron jan ed kyorna ed tver@ erazum tesel te du?
poghos
qich mnaz, verchn ekela.....
Շնողին միշտ հարգող
Հարգելի --մեծ քարի գլխի շտաբականներ-- կարծում եմ հենց Հովիկ Վասիլիչին էլ դուր չի գա, որ դուք իրեն Հիսուս եք համարում; ՀԻՍՈՒՍ-ը մեկն է և մեր բոլորի փրկիչը;ՀԻՍՈՒՍ-ը եզակի է; Շատ առումներով Շնողն էլ որպես գյուղ եզակի է; Թող ԱՍՏՎԱԾ իր կամքը կատարի ձեր գյուղում, իսկ ԱՍՏԾՈ կամքը բարի է, կատարյալ և հաճելի;
Ervand
Մեկնաբանությունը...Indz tvum e , vor et tipi monopolian , vor hima texia unenum Shnox gyuxum petqa verchacnel. Kam petqe gyuxapet@ da haskana ev qayler dzernarki depi barelavvum , kamel piti toxni u gna ir nstatexic... Amota uxaki... Drsum XXI darne isk menq aprumenq aysqan ahavor paymannerum. Gyuxacineri hashvin arachen gnum qyuxapeter@ ....
karevor chi
եթե այս գրոխներից գոնե մեկը իր սեփական ուղեղով գրեր այս բաները, շատ ավելի լավ կլիներ,բայց պարզ երևում է, որ փրփուրներից էք կախվում,էլ ուրիշ տարբերակ չունեք մարդուն ցածրացնելու,այսպիսի բաներով եք զբաղվում, ԱՄՈԹ, աշխատեք ձեր և պարտությունը,և հաղթանակը արժանապատվորեն ընդունել
Հայկ
Չէ, չեղավ, էս Լարիսա Փարեմուզյանը սկսելա Սահակյանների նախընտրական PR անել,Լարիսա էդ քեզ նման չի, սպասեիր մի ամիս տեսնեիր ովա ընտրվում նոր գրեիր, մի բարի պտուղ էլ Կյոռի հակառակորդ Սահակյանը չի,հայանտառի իր ներկա պաշտոնում էդ մարդը լրիվ լոռու անտառները ծախեց, չտնկած անտառները ստուգեց ասավ լավ անտառներա կպել,
Anna
arden prpurneric en kaxvum,patchar@ edqan anorinutyunnerna,verjapes gyuxa darnalu te sepakanutyun el mnalua?vochinch es angam zhoxovrdi dzayn@ kvoroshi gyxa apagan u gyuxapet kunena SHnogh@
arshak
poxos jan asecir verjn ekela u verj?es Tumanyani chari verj@ hisheci,erevi inq@ esqan jamanak et heqiat@ chi kardacel,chgiti vor amen mi skizb uni naev avart.
Ընթերցող
Հարգելի համագյուղացիներ, մեջքներդ դզեք, ձգվեք, մի հատ հետ նայեք տեսեք թե ինչ հերոսական անցյալ եք ունեցել, մի հատ հայելու մեջ ինքներդ ձեզ նայեք ու տեսեք թե ումից եք պակաս, մի հատ ձեզանից ամեն մեկին համեմատեք ես ղեկավար կոչվածի հետ ու տեսեք թե նա` այդ ղեկավար կոչվածը ինչքան է խելքից խեղճ, մի հատ ղեկավար կոչվածին մեյդան քաշեք ու պահանջեք թե ամեն օր ինչ է անում. տո նա պարտավոր ա իր ամեն օրվա կատարած աշխատանքի համար հաշվետու լինի գյուղացիների առջև. որ մի օր հաշվետվություն չի տալիս մեյդան քաշեք ու ասեք գիշերը չպտի քնես այ գյուղապետ: Մի խաբնվեք գող ավազակներին, գյուղի մտավորականներով հավաքվեք մի նորմալ խելոք մարդ ընտրեք և իրար հետ աշխատեք, հերիք ա լսեք սուտ խոստացողներին, դրանք անբարոյական տիպեր են: Էնենց արեք, որ էս գյուղի ընտրությունը օրինակ ծառայի մյուսներին: Վատ աշխատած գյուղապետին պետք է քշեք գյուղից ու հանրապետությունից: Նրա երեխեն քոնիցը լավը չի, նրա ձեռի ուժը քոնիցը մեծ չի, նրա ինքնասիրությունը քոնիցը բարձր չի, նրա արունը քոնիցը կարմիր չի, նրա խելքը ավելին չի քան քոնը: Մի վախեցեք, լրագրողներ հավաքեցեք աշխարհով մեկ խայտառակ արեք, էնենց արեք, որ մինչև ընտրությունը կեղտոտ ղեկավարները թողնեն ու հեռանան: Կյանքը մի անգամ ա տրվում վախիլ միք. Չաշխատած ղեկավարին պետք է էշի վրա թարս նստացնել և հեռու ուղարկել: Էս գյուղի անունը էս քանի օրը պետք է թնդա աշխարհով մեկ որպես խելացի ու գրագետ մարդկանց գյուղ, էս գյուղը պետք ա ազատության օրինակ լինի: Էս խոսքերն էլ մեկդ մյուսիդ ասեք ու ամրացեք, բոլ հերիքա. Մեզ մեր արդար պայքարում հաջողություն եմ մաղթում: Դավաճաններին չհանդուրժեք
Varduhi
Лариса Паремузян ջան , եթե այս ամենը արդար եք անում և ի շահ մեր հայրենիքի, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ: Հուսամ Ձեր նման մարդկանց շնորհիվ, որոնք պայքարում են այսքան ԹԱԼԱՆԻ ու խայտառակ անօրինականությունների դեմ, մենք մի օր կունենանք օրինական Հայստան
ANDO
Կյոռի ամենամեծ պատիժը իրեն շրջապատած մարդիք են, որոնց համար կա միայն մեկ սկզբունք որինել նայում ես, բոլորնել գոնե մի անգամ Սահակյանի թևի տակով անց են կացել ու մարդ դառել, բայց դե ոչինչ, ինչպես ասում են ....
mi xumb shnoxciner
Ով,շնողցի ժողովուրդ,քո միակ փրկությունը քո միասնության մեջ է:Գեղ կանկի գերան կկոտրի,արթնացեք,ժամն է հրեշիից ազատվելուժմն է թալեաթից ազատագրվելու:Մի վախեցեք բորենի-օիգարխներից ձեր արդար քրտինքը մի փոխեք ընտրակաշառք կոչվող 10.000 դրամով:Շմողնեցիներ՛,երդվում եմ Հիսուս Քրիսստոսի սուրբ արյունով,գալ է յոթգլխանի վիշապից ազատվելու ժամանակը...
zohrab
does this village belong to the mayor or what every citizen is equal and entitled by the state for basics. re elect a new onw immediatly
Marianna
Zohrab, do you think that this community is the only one in Armenia? The same situation is everywhere, in each community. But there are borders and in this village, particularly, the mayor goes on and anyone doesn't care and stop him. Please, don't think that anywhere in Armenia citizens can elect their own candidate and the government will let them do it...
zohrab
marianna as far as i know and think in order to see hayasdan improve rapidly is respect and give every citizen their basic needs in a best and fair way no matter which village or town.as for the mayor sure if whole village come together and say to goverment we dont want him they have to replace him and let other village mayors take notice you dont perform its bye bye
SMS
Հ Ո Վ Հ Ա Ն Ն Ե Ս Թ ՈՒ Մ Ա Ն Յ Ա Ն (1921թ., “Նամակ Ավետիք Իսահակյանին’’) Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրի մասին, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ. մենք թե՛դրսից և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջ է ճշմարտությունը: Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասն ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…. Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ: Բայց ես ինչ եմ ասում, չկարողացանք գոնե վշտանալ կամ վշտացած երևալ:
Vni
SMS - Sa noric apacucum e vor mer azgi mech genetik, char hivandutjun ka u misht el eghel e..... Apsos verche chi erevum.
shnoxneci!!!!!!!!!!!!!!!!
inknasirutyan harca...... miaxmbvek, mi vaxecek.!!!!! gexapeti xndir chi, kochinyan u sahakyan xndir chi., mer erexeki xndirna.
Artush
verjapes hnaravorutyuna @ndzervel azatvelu talanchiic,mi xabveq xosqerin,verabermunqin,qani vor da miayn linuma nax@ntrakan shrjanum,@ndamen@ mi vayrkyanum eli 4 tari mi toxeq sharunaki talan@,@ntrutyunic heto @ndamen@ cicaxuma iren @ntoxneri vra,heriqa arden,azatveq dranic
K. H.
Hovik Sahakyany inchqan el antar caxer cher karox Haykaz Qochinyani nman Texut PBY-in caxac harjuravor hektarnerov antarnerin hasner. Bolor shnoxcinern el lav tesel en te inch arecin mer antarneri het, inchpes Qochinyani mijocov gjuxacuc 36 dramov hoxer xlvecin, dimum er grel talis vor xndrum em im hoxy 36 dramov areq, menq el anhaskanal anum einq, mer yntrac mardn er havatum einq, inchqan kadastri vkajakanner goxacan mezanic, kadastri haytni Nelsoni het. Mer unecvacqy vacharvec anhatnerin avaganun mi qani ktor xorovac utacnelov, Mteq gjux, najeq mshkujti tany, patic dexatun e kaxvac, mejn el kencaxi tun e, gjuxapetn el varcern e havaqum... Ov e etqan artonutjun tvel gjuxapetin mer unecvacqnery ajdpes tnorinelu. Larisa Paremuzyan hargeli, Kadastry karox er nman tujltvutjun tal ajd anorinakan karujcin??? El chem asum hivandanocy, mankaparteznery, mer sireli futboli dashtn el voncvor te prkvec... prkenq najev mnacacy. Hujs unenq vor nor gjuxapety achq chi paki ajd anorinakutjunneri vra.
shnoxneci
inchi masina xosq@?amot ela esqan banic heto Shnog@ toxnel es vichakum,minchev erba senc sharunamvelu?petqa nenc anenq,vor amsi 9in es amen inch@ avartvi
kisashnoxneci
Զարմանում եմ՝այդքան խելացի մարդիկ են դուրս եկել այս գյուղից՝գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ... Միթե հնարավոր է բռնանալ խելացի մարդկանց վրա: Մեծ գյուղ է, պետք է այդ գյուղի բնակիչներն իրենց ընտություններով օրինակ լինեն մյուս գյուղերի բնակիչներին: Վերջապես ցույց տվեք, որ կարող եք սեփական կամքը գոնե մեկ անգամ արտահայտել, խղճին դեմ մի՛ քվեարկեք, ապացուցեք, որ Լոռու մարզում կա արդար ու խելացի մի հզոր համայնք. թե չէ բոլորը մեզ դրել են հիմար կամակատարների տեղ. իմացած եղեք, որ մյուս բոլոր համայնքների առաջադեմ մարդիկ ձեզ հետ են: Ձեր վայ գյուղապետին դրել եք Մուսոլինիի տեղը ու վախենում եք, փոխանակ ինքը վախենա ձեզնից. չէ որ նրա ճակատագիրը ձեր ձեռքերում է, դուք եք որոշում՝ նա հեռանա, թե շարունակի ոչ մի սահմանների մեջ չմտնող իր անօրինությունները: Աստված ձեզ հետ...
Գագո
Եթե մարդ հետո ասում է, թե իրեն ոչ թե ժողովուրդն է ընտրել, այլ փողը, մի հատ էլ հայհոյանքներ սփռում իր ընտրողների հասցեին,դրանից հետո էլ որ մի իրեն հարգող շնողնեցին ևս մեկ անգամ իր ձայնը կվստահի (դե իհարկե այդ մարդը մեր է): Անօրինականությունները որը սկսեմ թվարկել, մինչև ընտրություններ չեմ վերջացնի, դե ուրեմն համագյուղացիներ ջան, եկեք մեր ձայնը, ապագայի հանդեպ մեր հույսն ու հավատը չծախենք, համախմբվենք, ոչնչից չվախենանք ու միասին պայքարենք մեր ուզած ապագայի համար:
Gago
Եթե մարդ հետո ասում է, թե իրեն ոչ թե ժողովուրդն է ընտրել, այլ փողը, մի հատ էլ հայհոյանքներ սփռում իր ընտրողների հասցեին,դրանից հետո էլ որ մի իրեն հարգող շնողնեցին ևս մեկ անգամ իր ձայնը կվստահի (դե իհարկե այդ մարդը մեր է): Անօրինականությունները որը սկսեմ թվարկել, մինչև ընտրություններ չեմ վերջացնի, դե ուրեմն համագյուղացիներ ջան, եկեք մեր ձայնը, ապագայի հանդեպ մեր հույսն ու հավատը չծախենք, համախմբվենք, ոչնչից չվախենանք ու միասին պայքարենք մեր ուզած ապագայի համար:
Gagas
Եթե մարդ հետո ասում է, թե իրեն ոչ թե ժողովուրդն է ընտրել, այլ փողը, մի հատ էլ հայհոյանքներ սփռում իր ընտրողների հասցեին,դրանից հետո էլ որ մի իրեն հարգող շնողնեցին ևս մեկ անգամ իր ձայնը կվստահի (դե իհարկե այդ մարդը մեր է): Անօրինականությունները որը սկսեմ թվարկել, մինչև ընտրություններ չեմ վերջացնի, դե ուրեմն համագյուղացիներ ջան, եկեք մեր ձայնը, ապագայի հանդեպ մեր հույսն ու հավատը չծախենք, համախմբվենք, ոչնչից չվախենանք ու միասին պայքարենք մեր ուզած ապագայի համար:
շնողի բարեկամ
հարգելի շնողցիներ մի վաճառվեք, ետ 5-10 հազար դրամը դուք մի սալորի ծառը մշակելով կստանաք, ձեր տան հայաթում, եթե ջուր ունենաք, ընդամենը պայքարեք մինչև վերջ, այս հարցը մենակ գյուղապետ փոխելով անմիջապես չի լուծվի, դրանից հետո եղեք պահանջատեր, բայց որ փոխեք արդեն առաջի քայլն արած կլինեք
shnoghneci
gyuxapeti hay hay@ gnacela vay vayna mnacel,mnuma amsi 9in bolors tesnenq dra heranal@
ancanot
hargeli Ando du iravunk chunes aselu vor Chnoxnecik Sahakyani zerki takov ancel en nor mard darzel;Achxatek amen inc kaxakakirt cevov anel ;Im hamar harc e Sahakyann gyuxi hamar inc uni arac or omank aydkan ogevorvel en evlav kliner ir cragirn nerkayacner mardkanc;
«մեծ քարի գլուխ»շտաբ
Հեղաշրջումը անխուսափելի է,մոտենում է փրկութան ժամը:Հավաքվենք Հովիկ Վասիլիչի շուրջը: ՆԱ Է ՄԵՐ ՀԻՍՈՒՍԸ : «մեծ քարի գլուխ»շտաբ
Հ.Հակոբյան
Հեյ՛,ձեզ մատաղ ,շնողցի տղերք, Մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք, Մի զարկ տվեք Կյոռի գահին, Որ խորտակվի նա հիմնովին: Հ.Հակոբյան
Srbuhi
hargeli ancanot gone grel@ sovoriR nor kskses qnnadatel voreve meki ararq@
kisashnoxneci
karevor chi, կարևոր չի, թե դու ինչ ես մտածում...Կհաղթի նա, ում արժանի է գյուղի ժողովուրդը: Իսկ գուցե Դու՞ք եք փրփուրներից կախվում ..../ karevor chi/
GURGEN$
vay Haykaz Qochinyan du der boshmanelu es.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter