HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մհեր Մկրտչյան» թանգարանի ՀՀԿ-ական տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թ. մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել՝ Գյումրիի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք բաժանելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազի՝ 2012թ. հուլիսի 21-ի որոշմամբ վերացվել էր հիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցվել քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, ՀՀԿ անդամ Շ. Մելքոնյանը ՀՀԿ օգտին քվեարկելու նպատակով Գյումրի քաղաքի մի քանի քաղաքացիների 5 հազարական դրամ ընտրակաշառք է տվել, որպեսզի նրանք 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններին քվեարկեն ՀՀԿ օգտին՝ այդկերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Շ. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ընտրակաշառք ստացած քաղաքացիների մասով 2012թ. օգոստոսի 9-ին որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ գործուն զղջման հիմքով:

Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Գլխավոր դատախազություն

Մեկնաբանություններ (1)

Լոռեցի
Իսկ նախաքննությամբ պարզվե՞լ է, թե Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, ՀՀԿ անդամ Շ. Մելքոնյանը ՀՀԿ օգտին քվեարկելու նպատակով Գյումրի քաղաքի քանի քաղաքացիների է 5000-ական դրամ ընտրակաշառք տվել և ումից է ստացել այդ գումարները: Միգուցե գումարը տվողների նկատմամբ էլ է որոշում կայացվել «քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ գործուն զղջման հիմքով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter