Շաբաթ, 02 օգոստոսի

Սիրիահայերի բաց նամակը լրատվամիջոցների ղեկավարներին


11:43, 16 օգոստոսի, 2012

ՀՀ լրագրողներէն մէկը վերջերս այցելած է Հալէպ, վերադառնալէ ետք Երեւանի մէջ` կազմակերպած է մամլոյ ասուլիս մը եւ հաւակնութիւնն ունեցած է ընդհանրութիւններով արտահայտուիլ հալէպահայ համայնքին վերաբերող հարցերուն շուրջ: Լրագրողի կարծիքը, թէ սուրիահայերը «ազգային կոչուող համայնքի պատասխանատուներուն պատանդ են» եւ «այդ պատասխանատուները թոյլ չեն տար համայնքին բանական որոշումներու ճանապարհով ընթանալու». կամ անտեղեակութեան, կամ ալ սադրանք յառաջացնելու մտադրութեան արդիւնք է: Սուրիահայութեան համար ազնիւ չի կրնար համարուիլ այս ճակատագրական պահուն սեպ խրելու փորձը Հայաստանի, սուրիահայ համայնքի, սուրիահայերուն եւ սուրիահայ կազմակերպութիւններու ղեկավարներուն միջեւ:

Սուրիահայերու տրամադրութիւններուն մասին խօսած են` Մեծն Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Հայրապետը, ՀՀ յատուկ յանձնարարութիւններով արտակարգ և լիազոր դեսպան` Լեւոն Սարգիսեանը, ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ` Հրանդ Մարգարեանը, որոնք բազմիցս նշած են, թէ սուրիահայութիւնը պատրաստակամութիւն չունի լքել Սուրիան: Անոնք այն անձնաւորութիւններէն են, որոնք քաջ ծանօթ են սուրիահայ համայնքին, եւ ոչ թէ քանի մը օր գիշերած են Հալէպ…

ՀՀ սփիւռքի նախարարուհիի դիրքորոշումը, որ կը ձեւաւորուի իր ամենօրեայ հեռախօսազրույցներէ, հանդիպումներէ, խորհրդակցութիւններէ ետք իրաւասու և պատասխանատու անձերու հետ, կ’արտայայտէ սուրիահայութեան մեծամասնութեան տրամադրութիւնները:

Մենք` խումբ մը հալէպահայ երիտասարդներ, գտնուելով Հայաստան, կրնանք հաստատել, որ կարելի չէ ընդհանրական հետեւութիւններ ընել` հիմնուելով քանի մը օրերու ընթացքին ձեռք բերուած «փորձառութեանց» վրայ: Սուրիոյ մէջ չկան հակահայկական տրամադրութիւններ, հայ համայնքին դէմ չկան ոտնձգութիւններ ու ներկայիս սուրիահայ համայնքը ունի իր միասնական -համակարգող մարմինը` երեք հոգեւոր առաջնորդարաններու, կուսակցութիւններու եւ միութիւններու ներկայացուցիչներու մասնակցութեամբ; Սոյն մարմինը այս դժուարին պահին տէր կանգնած է համայնքին առնչուող բոլոր խնդիրներուն եւ կրնանք հպարտութեամբ նշել, որ սուրիահայ համայնքը առաւել քան երբեւիցէ միասնական է:

Արդ` ցաւալի ու ընդվզեցուցիչ կը համարենք, որեւէ անձի կողմէ սուրիահայ համայնքի անունով մեկնաբանութիւններու կատարումը կամ մեղադրանքներ շարադրելու փորձերը ընդէմ սուրիահայ համայնքի ղեկավարութեան, կուսակցութիւններուն կամ պաշտօնատար անձանց:

Սուրիահայեր՝

Վիգէն Պօզեաքալեան

Սարգիս Ադամեան

Հարութ Դոնոեան

Ալին Բանոեան       

Մովսէս Հալաճեան

Շահան Ճեպեճեան

Նանար Էքմեքճեան

Ալին Գաբրիէլեան

Թալին Ճիվանեան

Կարէն Մուրատեան

Ասպետ Քասսիս


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (19)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)16:58 - 16 օգոստոսի, 2012
Իսկ դու՞ք (11 հոգի ) ինչ իրավունքով եք խոսում ամբողջ Սիրիահայերի անունից: Հասկանալի է,որ «երկարամիտ» դաշնակները ու նմանատիպ մի քանի կազմակերպություններ ԱՄԵՆ ԳՆՈՎ փորձում են մարդկանց պահել Սիրիայում,որպեսզի իրենց ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ վտանգ չսպառնա: Ի՞ՆՉՈՒ եք խաղում Սիրիահայերի կյանքի հետ: Ի՞նչ կա չհասկանալու. չորս կողմը կրակ է ու դեռ ՏԱՐԻՆԵՐ շարունակվելու է: ՈՒ՞Մ եք սպասում- որ Քրդերը «ազատագրեն» Արևմտյան Հայաստանը ու Սիրիահայերին «էստի համեցեք» ասեն:
2. george krekorian (from Aleppo)22:39 - 16 օգոստոսի, 2012
If I had the money, my family and I will buy the first ticket out of Syria ASAP. Syria is falling in to fiery abyss with no return normalcy.
3. Mary23:07 - 16 օգոստոսի, 2012
Պարոն Սիւնի, հետաքրքրական է իմանալ՝ իսկ դուք ինչպէ՞ս վստահ էք, որ ««երկարամիտ» դաշնակները ու նմանատիպ մի քանի կազմակերպություններ ԱՄԵՆ ԳՆՈՎ փորձում են մարդկանց պահել Սիրիայում»: Լաւ իմացէք. եթէ մարդիկ, ներառեալ Հալէպի իմ հարազատները, որոշեն Սուրիայէն դուրս գալ, ոչ մէկ հայկական կազմակերպութիւն կամ կողմ կրնայ զիրենք ետ պահել: Ինչո՞ւ այնկան դժուար է հասկնալ, որ սուրիահայերու մեծամասնութիւնը չ՛ուզեր Սուրիան լքել: Ինչո՞ւ կը կարծէք, որ այս 11 հոգին հաւաքական տրամադրութիւնը չեն փոխանցեր: Եւ, վերջապէս այդ ««երկարամիտ» դաշնակները ու նմանատիպ մի քանի կազմակերպություններ »ու պատասխանատուները ԲՈԼՈ՞ՐՆ ալ աթոռախտով վարակուած են, որ սեփական ընտանիքները նոյնիսկ դեռ Հալէպ կը պահեն...:
4. kayane moutafian 23:59 - 16 օգոստոսի, 2012
yes serhay em yev em polor harazadneres seryayen yev em tzenogheks al yev yes gernam khosel em polor harazadnerous anounov vor erenk patsartsag chen medatzoum leken halebe yev kan hos abren kane vor baron varaz souyne erek ounen erents kortze erents doun yev erents polor hemkere yeghatz en haleb kaghake yev yete toun ge meghatres ad 11 antsen yev erents eravounk ches dar khosen seryahay hamaynke masen haba enchou toun keze eravoun goudas jekhdelou erents gartzeke vor erenk hasel en serya haleb kenalov hedo me kech eraganoutyan modeg khosenk hayasdane ayen kaghake che vor halebahayoutyoune ge medatze abrelou ka yev hemneve hayasdan yev seryahayere bedk chounen ad kerderen vor azadakren arevmedyan hayasdane keze bes antsere gerann azadel ou erenk abren arevmedyan hayasdane mech yev bede esem shad ge neres arants tashnagtsoutyan espourkahayoutyoun koyoutyoun choune
5. Mary02:36 - 17 օգոստոսի, 2012
Mr. george krekorian (from Aleppo), from what you wrote, I understand that your problem is financial, right? Not that those «երկարամիտ» դաշնակները ու նմանատիպ մի քանի կազմակերպություններ are holding you back as hostages! This is the point. You just confirmed my view. Thank you. I understand everybody's urge of fleeing to a safe place, it is normal human need and I respect that. But that does not mean that ALL syriahays want to abandon their residence in Syria and that they can not do it, because, as Mr. Suny and the other journalist claim, the community leadership is holding them as hostages to feed their personal ambitions. Good luck with your plans.
6. Վարազ Սյունի (Ամստերդամ)03:55 - 17 օգոստոսի, 2012
Եթե իրոք կան Սիրիահայեր ու իրենց ընտանիքներ, որոնք չեն ցանկանում լքել Հալեպը/Սիրիան, դա, վերջին հաշվով, ԻՐԵՆՑ գործն ու պատասխանատվությունն է: Խոսքս այն մասին է, որ երբ 4 կողմդ ռումբեր են պայթում, ԱՆԿԱՍԿԱԾ կան/կլինեն նաև (ոչ քիչ) Սիրիահայեր,որոնք ԻՐՈՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ են լքել Հալեպը/Սիրիան,բայց միջոցներ չունեն: Սիրիայի Հայ համայնքի պաշտոնական կազմակերպությունները,այս ծանր իրավիճակում,ՊԱՐՏԱՎՈՐ են ներկայացնել նաև այս խնբի շահերը: Ուստի ընդհանուր ասել «Սիրիահայերը չեն ուզում լքել Սիրիան» կամ պիտակներ կպցնել լքողներին ուղղակի մարդկանց կյանքի հետ խաղալ է: ԱՂՔԱՏ Սիրիահային Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Սիրիայում աղքատ,թե Հայաստանում աղքատ: Ուղղակի ՈՒՆԵՎՈՐ Սիրիահայերը չեն ցանկանում, որ աղքատ Սիրիահայերը լքեն,որպեսզի իրենց ունեցվածքները պաշտպանող լինի: Ես հասկանում եմ,որ հեշտ չէ ստեղծած ունեցվածքդ թողնել ու նորից սկսել,բայց ոչ ոք իրավոնք չունի ուրիշի կյանքի և անվտանգության հետ խաղալ: Հետո,Հայկական գաղութ ունենալը/պահելը ինքնին նպատակ չէ(ր):
7. Hetq14:10 - 17 օգոստոսի, 2012
@ George Krekorian,....You write as if you are presently in Syria but your IP address places you in Glendale, California. Care to explain?
8. mary14:54 - 17 օգոստոսի, 2012
Պարն Սիւնի, ոչ միայն հարցումներս անպադասխան ձգած էք. այլեւ՝ նոր որակումներ ավելցուցած էք, որոնց համար յուսամ համոզիչ եւ հաստատ տուեալներ ունիք: Այդ ինչպէ՞ս կրնաք հաստատել , որ «Ուղղակի ՈՒՆԵՎՈՐ Սիրիահայերը չեն ցանկանում, որ աղքատ Սիրիահայերը լքեն,որպեսզի իրենց ունեցվածքները պաշտպանող լինի» եւ «երբ 4 կողմդ ռումբեր են պայթում» այդ »աղքա՞տ հայերը» պիտի պաշտպանեն հարուստներու ունեցոեածքը...: Տարօրինակ մեկնաբանութիւն...: Եւ ինչպէ՞ս վստահ էք, որ «Սիրիայի Հայ համայնքի պաշտոնական կազմակերպությունները» հարուստ անձերէ կը բաղկանայ: Թէ հայ համայնքի պատասխանատուները ի՞նչ կ՛ընեն. Եթէ այա երիտասարդներու նամակը աւելի ուշադիր եւ հանգիստ կարդաք, թերեւս հոն որոշ պատասխաններ գտնէք: Այս պատկերացումները ուրկէ՞ կազմած էք: Ի հարկէ մնալն ու երթալը մարդոց անհատական որոշումն է: Երանի այդ իրականութիւնը դուք ալ -իրապէս- ընդունիք եւ հակա-կազմակերպական,դասակարգային ակնոցով չմօտենաք խնդիրներուն:Սուրիայի եկեղեցական, միութենական, կուսակցական, մարզական, բարեսիրական, հայրենակցական եւ դեռ այլ կառոյցներու պատասխանատուները, ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԵԱՄԲ, միջին եւ համեստ դասակարգի մարդիկ են: Երանի փորձէք ձեր կարծրատիպերէն դուրս մօտենալ հարցին եւ աւելի գործնական առաջարկներ տաք: Եւ, եթէ պետական գաղտնիք չէ, : Դարձեալ պիտի հարցնեմ. Վերջին անգամ ե՞րբ Սուրիա եղած էք: Այդ գաղութի կառոյցի մասին որքա՞ն տեղեկութիւն ունիք: Իրօք:
9. Մարի15:21 - 17 օգոստոսի, 2012
2 գաղափարներ ուշադրութիւնս գրաւեցին, բայց թերեւս երեւակայութեանս մէջ «չեն տեղաւորւում»: Առաջինը՝ «ՈՒ՞Մ եք սպասում- որ Քրդերը «ազատագրեն» Արևմտյան Հայաստանը ու Սիրիահայերին «էստի համեցեք» ասեն: »: Երկրորդը՝ «Ուղղակի ՈՒՆԵՎՈՐ Սիրիահայերը չեն ցանկանում, որ աղքատ Սիրիահայերը լքեն,որպեսզի իրենց ունեցվածքները պաշտպանող լինի»: Մէկը կրնա՞յ օգնել:
10. MARIA15:43 - 17 օգոստոսի, 2012
Harkeli baron Varaz... yete aynkan harusd kaghut ellayink dariner sharunag spurkahay tbrotsneru budget-i veraperogh shad me hartser (vor kaghakatsiyagan ays baderazmin vorbes hedevank al aveli partatsadz e) ge ludzeyin "MER GAZMAGERBUTYUNNERE" anshushd yete deghyag ek ayt masin... isg yete ays tjvarin orerun hadug budget me anonk unin aroghch dramapanutyune gse zayn "bardavoren" hadgatsnel deghvuyn pnagichneru anmichagan bedkerun, voch vok "BARDAVORUTYUNE" uni hayrenagitsnere yergren turs perelu.....nakhabadvutyune mnatsoghin e...... ays kaghute spuyrki amena hin kaghutneren e tuk vorbes "odaragan" IRAVUNK CHUNIK voroshelu te yerp barbel gam inchbes garavarel zayn.... khntrem ter yevs mi khoranak ays hartsov vorovhedev pnignere aveli hmdoren g ludzen irents hartsere... isg yete aynkan mdahokek mer halebahayutyamp tuk aynbisi pan nakhatsernetsek, vor garenak hazaravor endanikneru Syriaen turs janabarhelu domser abahovek.... knatadi bashdonen aveli tserndu grna ellal tsezi hamar
11. Parsik17:54 - 17 օգոստոսի, 2012
Dear Hetq, I will explain instead, Mr. Ktekorian is just another brainwashed American watching too much western propaganda on ABC, NBC and CNN and alikes, I know situation is not so safe in Syria but how you people could be talking so invain about other fellow Armenians just to leave their properties and assets and run for their lives while there are no pointed and proven anti-Armenian climate in Syria for now
12. Սերոբ18:14 - 17 օգոստոսի, 2012
Ես Սիրիային և բոլոր սիրիահայերին խաղաղություն եմ մաղթում:Եղեք հաստատ և կայուն Ձեր որոշումների մեջ:Եվ մենք պարտավոր ենք հարգել Ձեր որոշումը:Մի մոտեցում էլ այս հարցին ...մենք պետք է հասկանանք,որ այսօր Սիրիայում մեծամասամբ ապրում են գաղթականների ժառանգները,իսկ նրանք շատ են կապված այդ երկրի հետ` քան Հայաստանի կամ առավել ևս Արցախի:Հաջեղություններ...
13. John18:15 - 17 օգոստոսի, 2012
Սիրէլինէրս,իրար վրա ցեխ նետելու փոխարեն եկեք ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ու աղոթենք սիրիահայ համայնքի անփորձանք լինելու համար,կարեցածի չափ օգնենք որ դրսից այդ խաղաղ ու ապահով երկրին փաթաթված աղետը ՇՈՒՏ անցնի: Սյունի.Ես միշտ ուզել եմ հասկանալ թե ի վերջո դու ո՞վ ես քո ԷՈՒԹՅԱՄԲ-փիլիսոփա՞,մշտական ընդդիմադի՞ր,մշտական փնթփնթա՞ն,թե՞պարզապես ինտերնետին կախված մշտական պարապ ու ԴԱՏԱՐԿ ՄԵԿԸ...Գլխի չեմ ընկնում:Որ որոշես-ասա մենք էլ իմանանք...
14. Steve23:04 - 17 օգոստոսի, 2012
The trouble is, I bet one could have found identical "appropriate individuals" saying exactly the same thing in the spring of 1915. "There are no anti-Armenian tendancies, everything will be well. Be united by saying nothing, doing nothing, and obeying your community leaders - they know what's best".
15. Վարազ Սյունի (Ամստերդամ)03:31 - 18 օգոստոսի, 2012
Հարգելի Մարի - Պարտադիր չէ,որ ես Սիրիայում եղած լինեմ: Դա ուղղակի commom sense է: Եթե Սիրիահայ համայնքի թիվը ԿՏՐՈՒԿ նվազի, տարբեր կազմակերպություններ ԿԿՈՐՑՆԵՆ իրենց աթոռները ( և եկամտի աղբյուրը): Ու սա միայն Սիրիայի համայնքին չի վերաբերվում: Նորից. ես ՀԱՍԿԱՆՈՒՄ եմ,որ հեշտ չէ թողնել քո ապրելու միջավայրը (տունը,շրջապատը,ունեցվածքը և այլն) ու սկսել նորից: Բայց,ցավոք, Սիրիայում իրավիճակը գլորվում է կրոնա-ցեղային քաղաքացիական պատերազմի անդունդը ու պարզ չէ,թե այդ անդունդից ինչ դուրս կգա ու երբ:....................................................................................................... Սիրիահայերի Հայաստան չցանկանալ գալու իսկական պատճառը ճիշտ է նկատել Սերոբ(12)-ը. Սիրիահայերը իրենց ԱրևելաՀայեր ՉԵՆ զգում ու Արևելյան Հայաստանը/Արցախը,իրենց ՍՐՏԻ ԽՈՐՔՈՒՄ, իրենց Հայրենիքը չեն համարում:Հայերը Սիրիայում ՄԻՇՏ եղել են երկրորդ կարգի քաղաքացի. որն է ձեր այդ "վառ հայրենասիրության" գաղտնիքը:....................................................................................................... John(13) - Ամբողջ որը հենց ԴՈՒՔ եք փնթփնթում.«Հայաստանում սա լավ չէ,նա լավ չէ»,բայց իրականում բոլորդ սպասում եք,որ այնտեղ ամեն ինչ "կախարդական փայտիկով" միանգամից լավանա ու գնաք այնտեղ միայն վայելե՞ք: Իմիջիայլոց, երբեմն պետք են «փնթփնթան, ինտերնետին կախված պարապ ու ԴԱՏԱՐԿ» մարդիկ, որոնք մերկ ճշմարտությունը ասեն,ինչքան էլ որ դա անպոպուլյար լինի:
16. Մարի17:58 - 18 օգոստոսի, 2012
Պարոն Սիւնի, նախ՝ սիրիահայերը ԵՐԲԷՔ Սիրիայում երկրորդ կարգի քաղաքացի չեն եղած: Ընդհակառակը: Թէ՛ համայնկի եւ թէ անհատի մակարդակով մենք թերեւս առաւելութիւններ ալ վայելած ենք: Սուրիահայութեան մասին ձեր պատկերացումները ՍԽԱԼ են: Այնտեղ աթոռի վրայ նստողները ոչ միայն հոնկէ եկամուտ կը ստանան, այլ՝ յաճախ գաղութի շատ կարիքներուն համար իրենք կը վճառեն: Այնտեղ՝ համայնքի ղեկավարութեան պաշտօնները, ի տարբերութիւն Հայաստանի, վճառովի չեն: Ի հարկէ, վստահ եմ որ ձեր խօսքը չի վերաբերիր հազարաւոր պաշտօնեաներուն՝ ուսուցիչ, պահակ եւայլն, որոնք միլիոններով չեն վճառովիր: Իսկ կազմակերպութիւնները միշտ ի նպաստ հայութեան աշխատած, այդ ձեր պատկերացուցած գումարներու նկատելի մասը նոյն այդ աղքատ հայերուն, Հայաստանին տրամադրած են: Մանրամասնութիւններբւ մէջ չեմ ուզեր մտնել, բայց հաւատացէք, աձստեղ ըսած իւրաքանչիւր բառին, գաղափարին այնքան շատ փաստեր ունիմ, որ հանգիստ կրնամ գրել եւ խօսիլ այս մասին: Յետոյ՝ նոյն այդ ձեր common senseը դեռ ձեզի չյուշե՞ց, որ տեղւոյն մարդիկը, կամ ինծի նմանները, որոնք հաւատացէք ձեզմէ շաաաաաաատ աւելի մանրամասն գիտեն ե՛ւ գաղութի, ե՛ւ երկրի, ե՛ւ ամենօրեայ վտանգներու, ե՛ւ հեռանկարրներու, եւ..... կրնան աւելի տրամաբանական մօտենալ խնդիրներուն: Դարձեալ կը կրկնեմ՝ իւրաքանչիւր անհատ ազատ է. ո՛չ պիտակաւորող, ոչ ալ փէշերէն ետ քաշողներ կան հոն: Գիտէ՞ք, եթէ գործնական բան կ՛ուզէք ընել, ես սիրով կրնամ ձեզի քանի մը սիրիահայ կարիքաւոր ընտանիքներու տուեալները տալ, թերեւս դուք կրնաք անոնց նիթապէս օժանդակել եւ Հայաստան փոխադրելու օգնել: Արեւելահայ չզգալու, Հայաստանն ու Արցախը հայրենիք նկատել-չնկատելու անհեթեթուբեան չեմ ալ ուզեր անդրադառնալ: Սա պարզապէս հիւանդագին մօտեցում է:Մանաւանդ այս պայմաններուն մէջ նման մօտեցումը պարզապէս ԱՄՕԹ է: ի հարկէ արեւելահայ չենք զգար, որովհետեւ ՀԱՅ կը զգանք: Ես եւ իմ նմանները, կը հաւատանք հայահաւաք, հողահաւաք, ազատ, անկախ, ժողովրդավար, բարգաւաճ Հայաստանի իտէալին: Բայց կը խուսափինք աժան լոզունքներով ուշադրութիւն գրաւելու փորձերէ: Նոյն ձեր common sense-ը պէտք է ձեզի պահ մը այս բոլորի մասին մտածել տայ: Տեսէք, նոյն այդ ձեր common senseին հարցուցէք, թէ Ամսդերտամ նստած՝ մինչեւ ո՞ւր իրաւունք ունիք ամբողջ գաղութի մը մասին կարծիքներ յայտնել, մանաւանդ երբ ոչ միայն ԱՆՏԵՂԵԱԿ էք, այլ՝ հակա-հակա-հակա չգիտեմ ինչ նախապաշարումներով առաջնորդուող...: Եթէ այսքան է ձեր common sense-ը ինծի կը մնայ մէկ բան ըսել՝ common sense, ողորմի հոգուդ, REST IN PEACE...
17. Վարազ Սյունի (Ամստերդամ)02:57 - 19 օգոստոսի, 2012
Մարի(16) - Շատ լավ: Ուրեմն դիմեք ՁԵՐ Սիրիահայ կազմակերպություններին: Եթե իրենք այդքան 'տքնաջան օր ու գիշեր աշխատում են համայնքի համար',պիտի որ լուծում գտնեն ՁԵՐ համար: Հետո, եթե դու համաձայն չես իմ ասածներին, դա քեզ դեռ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ վիրավորել ինձ. ես մեռած չեմ,որ ինձ «ողորմի հոգուդ, REST IN PEACE» ես ասում: Անձը,որի 4 կողմը ռումբեր են պայթում,գոնե այդպիտի բաներ չպիտի ասի: Ու մի խնդրանք. ինձ այլևս կոմենտ չգրես: Դու քո կյանքով, ես էլ իմ: Վերջին հաշվով ի՞նչու պիտի ես նստեմ քո մասին մտածեմ,եթե ինձ վիրավորելով հանդերձ օգնություն ես խնդրում:........................ ՀԳ-1.Հայկական ասացվածք.«պտուղը ծառից հեռու չի ընկնում»:....................... ՀԳ-2.Երբ ես ուսանող էի Երևանում, ապրում էի ուսանողական հանրակացարանում: Հիշում եմ, թե Սիրիահայ ուսանողները շորերով ու փողով ինչպես էին կաշառում հանրակացարանի պարետին,որ իրենց հարկում ոչ մի Հայաստանցի ուսանող չլինի,որպեսզի հարկի դուռը բանալիով փակեին Հայաստանցիների առաջ:
18. mary19:28 - 20 օգոստոսի, 2012
Պարոն Սիւնի, Ափսոս, որ այդքան այլամերժ էք: Մենք, հակառակ ձեր անտեղի որակումներուն, փորձեցինք ձեզի իսկական պատկեր փոխանցել, որն ըստ երերւոյթին ձեր հաշուարկներուն հետ չի համընկնիր. հետեւաբար՝ ձեզի համար ի սկզբանէ անընդունելի էր: Ափսոս մեր ժամանակին: Ի դէպ, մեր սիրիահայ կազմկերպութիւնները գաղութի կարիքներուն առաւելագոյն չափով կը փորձեն հասնիլ, ներառեալ աղքատ հայերը անհրաժեշտ սննդամթերքով եւ վառելիքով ապահովել: Թերեւս այս ալ պիտի ըլլար այն տարբերութիւնը, որու մասին դուք հարցուցած էիք՝ ԱՂՔԱՏ Սիրիահային Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Սիրիայում աղքատ,թե Հայաստանում աղքատ: Եթէ «ողորմի հոգուն»ը ձեր մասին կարծած էք- իմ մեղքս չէ: Դարձեալ կարդացէք: Ես իմ ոչ մէկ գրութեան մէջ անհատական վիրաւորանքի հասած եմ:Բայց դուք չէիք խուսափած ԱՄԲՈՂՋ ԳԱՂՈՒԹԻ ՄԸ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ որակաւորել, եւ այն ալ՝ յաճախ անարդարօրէն եւ մէկէ աւելի անգամներ: Ինծի համար աս անընդունելի երեւոյթներէն մէկն էր: Պարոն Սիւնի, Ես ձեզմէ ե՞րբ օգնութիւն խնդրած եմ...: Ես օգնութիւն առաջարկած եմ: Ենթադրելով որ դուք սուրիահայերով մտահոգ էք, փորձած եմ ձեզի պատկեր մը փոխանցել: Հիմա կը կասկածիմ, որ մտահոգութենէն աւելի դուք ՝ «երկարամիտ» դաշնակները ու նմանատիպ մի քանի կազմակերպություններ» , «ՈՒՆԵՎՈՐ Սիրիահայերը», որոնք ձեր կարծիքով «չեն ցանկանում, որ աղքատ Սիրիահայերը լքեն,որպեսզի իրենց ունեցվածքները պաշտպանող լինի» հանդէպ ձեր զգացումներով եւ թիւր տպաւորութիւններով առաջնորդուած էիք: եւ «Սիրիահայ ուսանողներ» ու մասին չեմ կրնար բան մը ըսել.հոն չեմ եղած,նման բան չեմ ալ լսած: Վերջացնելէ առաջ, թերեւս պէտք է մատնանշեմ, որ անշուշտ համոզուած եմ որ Սփիւռքը ինքնանպատակ չէ. յուսամ երբեք հոն չենք հասնիր: Մնայուն ալ չէ: Երանի գայ այն օրը՛ երբ Սփիւռք երեւոյթը վերանայ՝ ի նպաստ Հայաստանի: Առայժմ այդպէս չէ: Ես ալ չեմ ուզեր ամուլ բանավէճի կողմ ըլլալ: Խնդրեմ՝ ձեր ժամանակը իմ մասին մտածելով մի սպառէք: Յաջողութիթւն՝ ձեր աշխատանքներուն:
19. Մարի20:36 - 20 օգոստոսի, 2012
Պարոն Սիւնի, Ափսոս, որ այդքան այլամերժ էք: Մենք, հակառակ ձեր անտեղի որակումներուն, փորձեցինք ձեզի իսկական պատկեր փոխանցել, որն ըստ երերւոյթին ձեր հաշուարկներուն հետ չի համընկնիր. հետեւաբար՝ ձեզի համար ի սկզբանէ անընդունելի էր: Ափսոս մեր ժամ...անակին: Ի դէպ, մեր սիրիահայ կազմկերպութիւնները գաղութի կարիքներուն առաւելագոյն չափով կը փորձեն հասնիլ, ներառեալ աղքատ հայերը անհրաժեշտ սննդամթերքով եւ վառելիքով ապահովել: Թերեւս այս ալ պիտի ըլլար այն տարբերութիւնը, որու մասին դուք հարցուցած էիք՝ ԱՂՔԱՏ Սիրիահային Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Սիրիայում աղքատ,թե Հայաստանում աղքատ: Եթէ «ողորմի հոգուն»ը ձեր մասին կարծած էք- իմ մեղքս չէ: Դարձեալ կարդացէք: Ես իմ ոչ մէկ գրութեան մէջ անհատական վիրաւորանքի հասած եմ:Բայց դուք չէիք խուսափած ԱՄԲՈՂՋ ԳԱՂՈՒԹԻ ՄԸ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ որակաւորել, եւ այն ալ՝ յաճախ անարդարօրէն եւ մէկէ աւելի անգամներ: Ինծի համար աս անընդունելի երեւոյթներէն մէկն էր: Պարոն Սիւնի, Ես ձեզմէ ե՞րբ օգնութիւն խնդրած եմ...: Ես օգնութիւն առաջարկած եմ: Ենթադրելով որ դուք սուրիահայերով մտահոգ էք, փորձած եմ ձեզի պատկեր մը փոխանցել: Հիմա կը կասկածիմ, որ մտահոգութենէն աւելի դուք ՝ «երկարամիտ» դաշնակները ու նմանատիպ մի քանի կազմակերպություններ» , «ՈՒՆԵՎՈՐ Սիրիահայերը», որոնք ձեր կարծիքով «չեն ցանկանում, որ աղքատ Սիրիահայերը լքեն,որպեսզի իրենց ունեցվածքները պաշտպանող լինի» հանդէպ ձեր զգացումներով եւ թիւր տպաւորութիւններով առաջնորդուած էիք: եւ «Սիրիահայ ուսանողներ» ու մասին չեմ կրնար բան մը ըսել.հոն չեմ եղած,նման բան չեմ ալ լսած: Վերջացնելէ առաջ, թերեւս պէտք է մատնանշեմ, որ անշուշտ համոզուած եմ որ Սփիւռքը ինքնանպատակ չէ. յուսամ երբեք հոն չենք հասնիր: Մնայուն ալ չէ: Երանի գայ այն օրը՛ երբ Սփիւռք երեւոյթը վերանայ՝ ի նպաստ Հայաստանի: Առայժմ այդպէս չէ: Ես ալ չեմ ուզեր ամուլ բանավէճի կողմ ըլլալ: Խնդրեմ՝ ձեր ժամանակը իմ մասին մտածելով մի սպառէք: Յաջողութիթւն՝ ձեր աշխատանքներուն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»