HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գումարտակային զորավարժություններ` Արցախում

Օգոստոսի 14-16-ը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվեցին մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ:

Նման զորախաղերի անկացումը նպատակ ունի բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:

Անցկացված զորավարժությունները, որոնցում ներգրավված էին նաև տարբեր զորատեսակների ուժեր և մարտական ապահովման միջոցներ, ցույց տվեցին, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter