HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձի խայթոցից տուժել է երկու մարդ

Օգոստոսի 16-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Ռուդիկ Պողոսյանը: Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը բավարար է:

Նույն օրը օձի խայթոցից թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Ռինդ գյուղի բնակիչ, 2005 թ. ծնված Կարեն Թինբարյանը: Ըստ բժիշկների' երեխայի առողջական վիճակը բավարար է:

Օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Գլաձոր գյուղի 7-րդ փողոցի 6-րդ տան մոտ օձ է նկատվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter