Կիրակի, 23 նոյեմբերի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


13:57, 17 օգոստոսի, 2012

Սյունիքի և Տավուշի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին, 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 19-ից 21-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հարավային է՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 18-ից 22-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում օգոստոսի 18-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 19-ից 21-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ