HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴՀԿ անդամները գոհ են սիրիահայ համայնքին ուղղված Հայաստանի կառավարության քայլերից

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին և դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին (ԱՄՆ):

ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին:

ՍԴՀԿ ԿՎ անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել սիրիահայ համայնքին ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի առնչությամբ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցել գործադիրի հետ սիրիահայ համայնքի խնդիրների լուծման հարցում: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter