Կիրակի, 26 մայիսի

SOS Փարաքար. ճաքճքված պատեր և վտանագավոր փոշի (վիդեո)


11:53, 18 օգոստոսի, 2012

Փարաքար գյուղում գիպսի փոշու մրրիկ է: Խնդիրն այն է, որ գյուղի հարևանությամբ գործում են երկու հանքեր՝ գիպսի և քարի: Քամոտ եղանակին Փարաքարում փոշու փոթորիկ է բարձրանում, իրենց իսկ նկարահանած կադրերում պարզ երևում է, թե փոշին ինչ բարձրության է հասնում:
Բայց սա փարաքարցիների միակ ողբերգությունը չէ... Այցելեցի մոտ 10 բնակարան և աչքովս համոզվեցի, որ պատերը մի քանի ամսվա ընթացքում ձեռք են բերել մեծ ճաքեր և խոռոչներ:

Բնակիչները համոզված են, որ դա հանքի պայթեցումներից է... Ինչպես նշում է փարաքարցի տիկիններից մեկը, երբ որ հանքում պայթեցնում են, իրենց տները դղրդում են: Չնայած որ սովորել են ամենշաբաթյա պայթեցումներին, բայց չեն կարողանում հարմարվել փոշու անտանելի քանակության հետ, ամեն օր տուն են մաքրում, ծառերն ու բույսերը լվանում:

Այստեղ բողոքների տարափ է համարյա ամեն տանը: Փարաքարցիների մի մասը հիշատակում է իր նոր արած թանկարժեք բնակարանի վերանորոգում, մյուսը՝ երեխայի ալերգիան թողած, որն, ի դեպ, հավաստում են՝ փոշուց է, շտապում է իր գոմի կրկնակի հաստության պատի ճաքերը ցույց տալու:

Խնդրի առնչությամբ հղվել է նամակ 400 ստորագրությամբ մարզպետին, վարչապետին, ինչպես նաև նախագահին, բայց ոչ պայթեցումներն են դադարել, ոչ՝ փոշին, և ոչ էլ ալերգիան: Այստեղ նոր ծնված երեխաներին չգիտեն որտեղ թաքցնեն: Մայրը պատմում է, որ երեխայի օրօրոցի վրայից ամեն օր փոշու մեծ շերտ է հեռացնում. «Եթե փոշին օրօրոցի վրա է, ապա նաև կարող է հայտնվել երեխայի թոքերում, մենք այս շոգին պատուհան չենք կարողանում բացել, փոշին մեզ խեղդում ա..»:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ փարաքարցիները ցանկանում են բնապահպանության նախարարության, առողջապահության նախարարության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրությունը սևեռել սույն կարևոր խնդրի վրա: Ինչպես նաև ծանոթանալ այն փաստաթղթերին, որոնց վրա կա թույլտվություն այս երկու հանքերի շահագործման մասին:

Վերջերս փարաքարցիներին հավաստիացրել են, որ բնապահպանության նախարարությունն է պատասխանատու սույն արտադրության թույլտվության համար, և իրենք էլ հենց հաստատել են, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է, և ոչ մի վտանգ չի ներկայացնում նրանց առողջության և անվտանգության համար:

Հ.Գ.Նկարահանման ժամանակ համոզվեցի որ մի պապիկի տուն ուղակի փլուզման եզրին է, մեծ գերաներ էր տեղադրել տան հիմքում, որպեսզի պայթեցումների ժամանակ գոնե տատանումներց որոշ չափով զերծ պահի....


Թեհմինե Ենոքյան


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)16:04 - 18 օգոստոսի, 2012
Իմ մանկությունը անցել է նմանատիպ. մեծ ու ահավոր մի հանքի անմիջապես կողքին,անընդհատ պայթեցումների ու մեր տան ամենօրա ցնցումների ու փոշու պայմաններում: Երբեմն մինչև 1 մետր տրամագծով քարեր էին թափվում մեր ու հարակից շենքերի/տների ՎՐԱ ու կողքին: 2 մարդ մահացել էին. քարերը խփել էր իրենց դրսում: Հետագայում,հանքային փոշուց ու ռադիացիայից ես էլ ունեցա քթա-ծնոտա-ավշային-շնչառական պրոբլեմներ ու վիրահատվել եմ մի քանի անգամ, որոնցից երեքը Հոլանդիայում: Բարեբախտաբար իմ մոտ այդ ամենը բարօրակ դուրս եկավ,թեև մոտ 12 տարի ցբաղված էի այս պրոցեսներով,որը և ֆիզիկա-բարոյապես,և ֆինանսապես հեշտ չէր: Հայաստանյան ՀԱՆՔԱՅԻՆ ՄԱՖԻԱՅԻ ճիրաններում հայտնված այս և նմանատիպ խեղճ/աղքատ մարդիկ ԱՐԴՅՈ՞Ք կկարողանան փրկվել: Հայաստանի ՕԼԻԳԱՐԽԱՅԻՆ ՄԱՖԻԱՆ ու ՀԱՆՔԱՅԻՆ ՄԱՖԻԱՆ ղեկավարող ԵՐԻՏ-ՀԱՅԵՐԸ ուղղակի ՎԵՐԱՑՆՈՒՄ են Հայի ապրելու միջավայրը և Հայի գենոֆոնդը: Իսկ հանքային շահույթների ՄԵԾ ՄԱՍԸ դառնում են արտերկրյա/օֆշորային գաղտնի բանկային հաշիվներ: Դրա համար եմ ասում հետևյալը. ով պրոպագանդա է անում հանքարդյունաբերության օգտին,նա ազգի ԴԱՎԱՃԱՆ է:
2. Սիրանուշ23:04 - 18 օգոստոսի, 2012
Փարաքարում օրը սկսվում և վեջանում է պայթյուններով. հետևից բարձրացնելով հսկա փոշի, ճաքացնելով և քանդելով տներ, մարդկանց առողջությանը վնաս հասցնելով` վախ, շաքարի բարձրացում, դող, ալերգիա, թոքերի հիվանդություն, շնչառության դիֆիցիտ, աչքերի մրմուռ...իսկ ծառերն վաղուց արդեն չորացել են: Երեխայիս հետ չեմ կարողանում իմ սեփական այգում միրգ քաղել: Շեն Կոնցեռն, Գետն Գրուպ ՓԲԸ, Քար և Ավազ ՍՊԸ դադարեցրեք ձեր աշխատանքները, եթե ոչ, ապա կխնդրեի դիտել այս մուլտֆիլմը http://www.youtube.com/watch?v=aMRl5Qc_ILg
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»