HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռեստորանային համալիրի գողությունը բացահայտվել է

Օգոստոսի 14-ին` ժամը 19.10-ին, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել 1955 թ. ծնված Արկադի Ա.-ն և հայտնել, որ 2011 թ. նոյեմբերից ի վեր Գետահովիտ գյուղի վերջնամասում գտնվող իր չգործող ռեստորանային համալիրից ապամոնտաժել և գողացել են 17 դուռ, մետաղապլաստե 8 պատուհան, պատուհանի 5 փեղկ, 150 քմ կղմինդր և 500 մ հոսանքալար` պատճառելով 2.950.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ  օգոստոսի 17-ին, ժամը 21.30-ին, Գետահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1943 թ. ծնված Ֆրոնտիկ Ա.-ն, որը խոստովանել է, որ համագյուղացի Համլետ  Ու.-ի (մահացել է  2011 թ.) հետ ապամոնտաժել և իր   «ՈՒԱԶ»  մակնիշի ավտոմեքենայով  գողոնը տեղափոխել են մյուս համագյուղացի, 1930 թ. ծնված  Վազգեն Ա.-ի տան բակ:

Վազգեն Ա.-ի բակում հայտնաբերվել է գողոնի մի մասը:

Ձեռնարկվում են միջոցոռումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանությունը հայտնում է, որ քննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter