HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոց նաև թռչնի բնի վրա. տանտերը ձերբակալված է

Օգոստոսի 17-ին` ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողները Արարատի մարզի Այգավան գյուղի մի բնակչի տնից խուզարկությամբ հայտնաբերել են 16.6 գ գորշականաչավուն չոր զանգված, տանը կից հողամասից՝ կանեփի 56 թուփ, հողամասում գտնվող թռչնի բնի վրայից' կանեփի 18 գ զանգված, իսկ բաժնում կատարված զննությամբ տանտիրոջ գրպանից հայտնաբերվել է 1,2 գ կանեփի զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանությունը հայտնում է, որ տանտերը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter