13:55, 18 օգոստոսի, 2012Վանաձորի ավագանու անդամ, գործարար ԲՀԿ-ական Արմեն Այվազյանը, ում անունը նույնպես շրջանառվում էր Վանաձորի քաղաքապետի հավանական թեկնածուների շարքում, և որը, երբ հայտնի դարձավ, որ ԲՀԿ թեկնածուն նախկին մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանն է, նույնիսկ մտադրություն ուներ ինքնաառաջադրվել, որքան էլ զարմանալի է, բայց առաջիկա քաղաքապետի ընտրություններում հաղթող է տեսնում ոչ թե իր կուսակցին, այլ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանին:
«Ընտրվելու ցանկություն հայտնածներից ոչ ոք, բացի գործող քաղաքապետից, շանսեր չունի: Կարծում եմ, որ մենք քաղաքապետի ընտրություններում փոփոխություն չենք ունենա»,-ասում է ԲՀԿ կուսակցության անդամը: Ինքներդ էլ նրա՞ն եք ընտրելու`հարցին պատասխանում է. «Ինքս դեռ չեմ որոշել` ում եմ ընտրելու,- բայց նույն պահին էլ ուղղում է իրեն,- այլ խնդիր կա, որ մենք ունենք կուսակցական թեկնածու, և եթե մեր կուսակցական թեկնածուն գրանցվի պաշտոնապես (նկատենք, սակայն, որ ԲՀԿ-ն պաշտոնապես արդեն առաջադրել է Է. Կարախանյանի թեկնածությունը-հեղ.), իհարկե իմ կուսակցության թեկնածուի օգտին եմ քվեարկելու»:
Ա. Այվազյանը չի մասնակցելու Է. Կարախանյանի քարոզարշավին, քանի որ, իր ասելով, սեփական քարոզարշավն է վարելու ավագանու անդամության համար: Վստահեցնում է նաև, որ վերևում նշված կարծիքը վիրավորանքից դրդված չի հայտնել, որ իրեն կամ հորը ընտրելու փոխարեն`կուսակցությունը Կարախանյանի թեկնածությունն է առաջադրել, ոչ էլ ավագանու անդամ լինելու հանգամանքն է կաշկանդում իրեն, որ գործող քաղաքապետի հնարավորություններն ավելի մեծ գնահատի իրենց կուսակցության թեկնածուի համեմատ:
Դիտարկմանը`չի կարծում, սակայն, որ քարոզարշավը դեռ չսկսված` ՀՀԿ-ական քաղաքապետի օգտին նման կարծիք հնչեցնելը կվնասի իրենց` ԲՀԿ-ական թեկնածուին, պատասխանում է. «Ես իրականությունն եմ ասում: Կարծում եմ, որ ընդհակառակը, կնպաստի ավելի արդյունավետ, ավելի բուռն քարոզարշավ տանելու և աշխատելու, որովհետև մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր կուսակցությունը հաղթի, բայց պետք է նայենք ռեալ իրականությանը»:
Արմեն Այվազյանն ու նրա հայրը`Լոռու նախկին մարզպետներից Ստեփան Այվազյանը, Վանաձորում ԲՀԿ երկրորդ ճյուղն են ներկայացնում: Խորհրդարանական ընտրություններին գործող 2 գրասենյակներից մեկը նրանք էին ղեկավարում, մյուսը` քաղաքապետի ներկայիս թեկնածու էդիկ Կարախանյանը: ԲՀԿ երկու թևերի միջև նույնիսկ որոշակի հակամարտություն կա, չնայած Ա. Այվազյանը բացահայտ չի հաստատում դա` ասելով. «Հակամարտություն չկա: Կան որոշակի տարաձայնություններ»:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3790 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2656 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 2036 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
21.05.2013
դիտվել է 1644 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
16.05.2013
դիտվել է 1631 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
17.05.2013
դիտվել է 1459 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը