18:25, 18 օգոստոսի, 2012Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիր, որի կարևոր բաղադրիչներից մեկը արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգի ստեղծումն է հանարապետության 6' Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
Լոռու մարզից նշված ծրագրում ընդգրկված են 8 համայնքներ, որոնցից Ահնիձորի, Աթանի, Դսեղի, Շամուտի և Լորուտի կոոպերատիվների վարչության անդամների և համայնքապետերի հետ այսօր հանդիպեց աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը և ԳԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Հանդիպումը խորհրդատվական բնույթի էր, որի ընթացքում հիմնականում շոշափվեցին կոոպերատիվի գործունեության կարևոր պայմանները, նրա անդամների իրավունքներն ու պարտականությունները, կառավարման և զարգացման պլանների բաղադրիչներն ու օրախնդիր այլ հարցեր:
Օրվա երկրորդ կեսին նախարարն ու նրան ուղեկցող անձինք այցելեցին մարզում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող Հարթագյուղ և Սպիտակ համայնքներ:
Հարթագյուղում նրանք ծանոթացան կտավատի ձիթայուղի արտադրությանը, ուր ֆերմերային խմբի ղեկավարը ներկայացրեց սառը մամլման տեխնոլոգիայով ձիթայուղի ստացման գործընթացը: Նշվեց, որ առաջին տարվա գործունեության արդյունքում 7 հա-ի վրա կատարված ցանքից ստացել են ավելի քան 7 տոննա կտավատի սերմ, որից կորզված շուրջ 1550 լիտր բարձրորակ և էկոլոգիապես մաքուր յուղն իրացվել է Երևանում, Վանաձորում և Սպիտակում: Արտադրությունը օգտաշատ է և հեռանկարային:
Սպիտակի համայնքում իրականացվում է գոմեշաբուծության զարգացման և գոմեշի կաթից կաթնամթերքի արտադրության դրամաշնորհային ծրագիր: Ներկայացնելով «Ֆերմեր» գյուղատնտեսական խմբի գործունեությունը, խմբի ղեկավարը նշեց, որ չնայած գոմեշը կաթնատվությամբ զիջում է կովին, սակայն նրա կաթի արժեքը 5 և ավելի անգամ բարձր է կովի կաթի արժեքից, որն էլ, գոմեշի կաթի իրացումը պատշաճորեն կազմակերպելու դեպքում, գոմշաբուծությունը կարող է դարձնել գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը:
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3772 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3493 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 3113 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2278 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
13.05.2013
դիտվել է 2043 անգամ
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
13.05.2013
դիտվել է 1804 անգամ
«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը