19:30, 18 օգոստոսի, 2012ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված և հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ մտած` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի:
Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ևս երեք նորակառույց հենակետ բացվեց ոստիկանության Նոր Նորքի, Շենգավիթի և Կենտրոնականի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում:
Նորաբաց հենակետերը կարևոր քայլ են հանրապետությունում համայնքային ոստիկանության կազմավորման, հասարակության վստահության ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության խորացման ուղղությամբ:
Ոստիկանների անմիջական աշխատանքը համայնքներում կնպաստի բնակչության իրավագիտակցության բարձրացմանը և փոխվստահության այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, երբ համայնքային ոստիկանը քաղաքացու կողմից կընկալվի ու կգործի որպես ընտանեկան ոստիկան:
Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է շուրջ 30 հազար բնակչի, և քաղաքացին միշտ կարող է դիմել իր ու համայնքի խնդիրներով, գործակցության ծրագրերով ու առաջարկներով:
Մայրաքաղաքում մինչ այս նորամուտը արդեն իսկ գործում էր վեց հենակետ` ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնականի, Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների սպասարկած տարածքներում:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ համայնքային ոստիկանության կազմավորումը շարունակվում է:
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 4666 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3321 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3269 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2223 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
13.06.2013
դիտվել է 1637 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ
19.06.2013
դիտվել է 1532 անգամ
Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց