HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիայում գրանցվել է 5-6 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ

Օգոստոսի 20-ին՝ տեղական ժամանակով 03.08-ին, ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում՝ Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին՝ տեղական ժամանակով 23.27-ին: ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցը գրանցել էր 4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել էր 5 բալ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter