HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

30-ամյա Էդգարը մահացու վնասվածքներ է ստացել դեռևս չպարզված հրազենից

Օգոստոսի 20-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Ռուսաստանի քաղաքացի, 1982 թ. ծնված Էդգար Խոջոյանը:

Պարզվել է, որ նույն օրը Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ վնասվածքները դեռևս չպարզված հրազենից նրան պատճառել է անհայտ անձը: Նույն օրը Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter