HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերին Լոռու մարզում նախատեսվում է շահագործման հանձնել 170 տուն

Օգոստոսի 18-ին Վանաձորում քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի նախագահությամբ կայացավ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին շահառու բոլոր գյուղական համայնքների ղեկավարները:

Նախարար Ս.Թադևոսյանը տեղեկացրեց, որ նշյալ ծրագրի մեկնարկից սկսած (2009թ.)՝ Լոռու մարզի 24 գյուղական համայնքի հերթացուցակներում հաշվառված մոտ 1720 ընտանիքից մոտ 1400-ը շինարարական ծրագրի շրջանակներում տուն ստանալու հավակնող է:

«Այսօրվա դրությամբ 980 ընտանիք ճանաչվել է այս ծրագրի շահառու, որոնցից 552 ընտանիքի համար տներն արդեն իսկ կառուցված են: Կառուցման ընթացքում է շուրջ 380 տուն, որից մոտ 170-ը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն սեպտեմբերին: Վանաձոր և Սպիտակ քաղաքներում նախատեսված է լրացուցիչ կառուցել մոտ 100 բնակարան: Ներկայում ընթանում է այդ բնակարանները ստանալու հավակնող ընտանիքների փաթեթներն անհրաժշետ փաստաթղթերով համալրելու գործընթացը»,- ավելացրեց Ս.Թադևոսյանը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին Լոռու մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված մոտ 70 ընտանիքի փաստաթղթային փաթեթները, որի արդյունքով էլ կպայմանավորվի առաջիկայում լրացուցիչ տների կառուցման քանակը:

Հաշվի առնելով գյուղական բնակավայրերում շինարարական ընթացքի հետ կապված համայնքի ղեկավարների բարձրացրած խնդիրները' նախարար Ս. Թադևոսյանը հանձնարարեց առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպում համայնքի ղեկավարների և կառուցապատող ընկերության ղեկավարության հետ:

Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter