HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է:

Օգոստոսի 21-ին հանրապետության շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևելյան է՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 21-ին կնվազի 3-4, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով:

Երևանում օգոստոսի 21-ին՝ գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter