Կարկուտն ու ուժեղ քամին վնասներ են հասցրել Արագածոտնում և Լոռիում
Օգոստոսի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տների և շինությունների տանիքներ: Պարզվել է, որ վնասվել են 13 տան և 5 անասնագոմի տանիքներ, «ԳԱԶ-24» մակնիշի 67ՕՏ520 պ/հ ավտոմեքենայի ապակին:
Օգոստոսի 18-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում տեղացած կարկուտի հետևանքով Արջուտ, Ազնվաձոր, Վահագնի գյուղերում և Սպիտակ քաղաքում վնասվել են ցանքատարածքներ և այգիներ: Վնասի չափը ճշտվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել