Երևանում գիշերային լուսավորությունը կլինի անխափան
Երևանում գեղարվեստական լուսավորությամբ ապահովված արձանների լուսավորման ժամանակացույցը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գիշերային ժամերին կերկարաձգվի: Ընթացքի մեջ են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի գեղարվեսական լուսավորման աշխատանքները:
Այսօր՝ քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում, հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի այրված լամպերն ու կարճ ժամկետում վերականգնել վթարները՝ ներառելով նաև բակային տարածքները՝ անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել