16:13, 20 օգոստոսի, 2012Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 138 հոդվածի 1-ին մասով՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակից օգտվելով, որը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով:
Գործը հարուցվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Մարինե Վարդումյանի հաղորդման հիման վրա: Նա հայտնել էր, որ իր դասախոսը՝ Արամ Համբարյանը, օգտվելով իր դիրքից, քննությունը չնշանակելու և ինստիտուտից դուրս թողնելու սպառնալիքով իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ՝ այն էլ ոչ մեկ անգամ. առաջին անգամ՝ Վանաձոր քաղաքի Վանաձոր կոչվող հանդամասում, երկրորդ անգամ՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գտնվող «Լոռի» հանգստյան տանը:
Դասախոսի ասելով՝ սակայն, նախկին ուսանողուհին իր կամքով է գնացել«Լոռի» հանգստյան տուն: Այդ մասին նա գրել է գրություն, այնտեղից հեռախոսով խոսել է իր հարազատի հետ: Հանգստյան տան աշխատակիցներն էլ, նրա ասելով, կվկայեն իրենց ջերմ հարաբերությունների մասին: Հաջորդ օրն էլ իր հայրական տուն է տարել աղջկան, որտեղ արարողակարգ է կատարվել նրանց երկուսի բարեկամների մասնակցությամբ: Պարզապես բացահայտելով աղջկա նամակագրությունը ինչ-որ տղամարդու հետ՝ հետ է ուղարկել նրան, վերջինս էլ փորձում է վրեժխնդիր լինել:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3916 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
16.05.2013
դիտվել է 2232 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
21.05.2013
դիտվել է 1908 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 1810 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
16.05.2013
դիտվել է 1690 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
17.05.2013
դիտվել է 1544 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը