HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցի տնօրենը հրաժարվեց «7օր»-ի դեմ բերած հայցից

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ, կասեցրել է «7օր» լրատվամիջոցի դեմ բերված Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հայցը, քանի որ վերջինս հրաժարվել է հայցից:

Հայցվորը վիճարկում էր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի վերաբերյալ 7or.am-ում հրապարակված հետևյալ հոդվածները՝ «Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը ուսուցիչներից 100 դոլա՞ր է պահանջում» (16.04.2012թ.),  «Ձեզ զանգահարողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ» (17.04.2012թ.),  «Սերժ Սարգսյանի համակուրսեցին դատի է տվել «7օր»-ին և փող է պահանջում» (28.06.2012թ.):

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին նույն զանգվածային լրատվամիջոցով ներողություն խնդրել, հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ՝ որպես վնասի փոխհատուցում, և 100 հազար ՀՀ դրամ՝ որպես փաստաբանական ծառայությունների համար վճարված գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter