HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարավկովկասյան երկաթուղու» բեռնափոխադրումների ծավալը 2012 թ. հունվար-հուլիսին աճել է 9,8%-ով

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թ. հունվար-հուլիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 1886,3 հազար տոննա, ինչը 9,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 256,2 հազար տոննա, ինչը 7,7%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-հուլիս ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 715,5 հազար տոննա բեռ, ինչը 5,2%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-հուլիսի ցուցանիշը:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 914,6 հազար տոննա, ինչը 14,5%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-հուլիսի ցուցանիշը:

5,1%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թ. հունվար-հուլիսին այս ցուցանիշը կազմել է 1435 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1366 տոննայի դիմաց:

Միայն 2012 թ. հուլիսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 6,6%-ով: Միայն մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 301,8 հազ. տոննա բեռ, որից 116,7 հազ. տոննան՝ ներմուծման, 40,2 հազ. տոննան՝ արտահանման և 144,9 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:

Արտահանման հաղորդակցությունում գերակշռում էին, մասնավորապես, գունավոր հանքանյութը (10,6 հազ. տաննա), ցեմենտը (10 հազ. տոննա), սև մետաղների ջարդոնը (5 հազ. տոննա): Ներմուծման հաղորդակցությունում տեղափոխած բեռների գերակշիռ մասը կազմում են, մասնավորապես, հատիկավորները (54,8 հազ. տոննա), և նավթային բեռները (23,2 հազ. տոննա): Իսկ տեղական հաղորդակցությունում ամենից շատ փոխադրվել են գունավոր հանքանյութը (100,4 հազ. տոննա), շինարական նյութեր (26,1 հազ. տոննա), հաց և հատիկավոր բեռները (1,8 հազ. տոննա):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter