HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզում աշնանացանի և գարնանացանի ցանքերն ավելացել են

2011-2012 թթ. բերքաշրջանում Սյունիքի մարզը գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում ստացել է 341,5 տոննա էլիտային, 501 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որի շնորհիվ 3717 հա-ով ավելացել են աշնանացանի, 355 հա-ով՝ գարնանացանի ցանքերը: Այդ ընթացքում սյունեցիները պարկը 6000 դրամով ձեռք են բերել ազոտական պարարտանյութ, 1 լիտրը 350 դրամով՝ դիզելային վառելիք:

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան: Նախարարը Սիսիանում բերքահավաքի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու համար մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ այցելել է Աղիտու համայնքում գտնվող Իլյիչ Շողունցի և Քաջիկ Հայրապետյանի դաշտեր, որտեղ առատ բերք էր հավաքվում՝ 1 հա-ից 40-60 ցենտներ:

Այնուհետև Սերգո Կարապետյանը եղել է Սիսիանի հացամթերումների պահեստում, ուր պահեստավորվել և բաշխման է սպասում օրերս Ռուսաստանից ստացված 280 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter