18:31, 20 օգոստոսի, 2012ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այսօր եղավ Արմավիրի և Վաղարշապատի բուժհաստատություններում։ Արմավիրի բժշկական կենտրոնը 2 տարի առաջ հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով հագեցվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում։
«Իհարկե, ես տեղյակ եմ, թե մարզային հիվանդանոցներն ինչ արդյունավետությամբ են աշխատում։ Այս այցերի նպատակն է տեղում տեսնել, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են օգտագործվում սարքավորումներն ու ստեղծված հնարավորությունները։ Այս կենտրոնը հանրապետության առաջատար կլինիկաներից մեկը կարող է դառնալ։ Մենք համարում ենք, որ նման հագեցվածություն ունեցող բուժհաստատություններում որոշակի ծառայություններ կարող են երկրորդ մակարդակ ապահովել, ինչը հնարավորություն կտա որոշակի բարդությունների դեպքում տեղում համապատասխան բուժօգնություն ապահովել։ Դրանով ևս կկրճատվի հիվանդների արտահոսքը մայրաքաղաք»,- ասաց Դերենիկ Դումանյանը։
Եթե Արմավիրի բժշկական կենտրոնում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվության արդյունավետ օգտագործման խնդիր դրվեց, ապա Վաղարշապատի ծննդատանը ներկայացվող պահանջները խիստ կենցաղային էին։ Բավական է ասել, որ ծնարանում հիգիենիկ, հակահամաճարակային անմխիթար վիճակ է։ Ծննդատունը չի համագործակցում նույն շենքի հակառակ թևում գտնվող կանանց կոնսուլտացիայի հետ։ Այս ամենի արդյունքում 2011 թ.-ին այստեղ հաշվառված 1600 հղի կանանցից մոտ 1000-ը ծննդաբերել է Երևանի տարբեր կլինիկաներում։ Իրավիճակը չի փոխվել նաև ընթացիկ տարում։
«Նախարարը և մարզպետը որոշեցին առաջիկայում քննարկել այս ծառայության բարելավման հարցը»,- հայտնում է առողջապահության նախարարության կայքը:
Մեկնաբանված
Կարդացված
22.05.2013
դիտվել է 3619 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 3010 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2394 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2331 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
21.05.2013
դիտվել է 1192 անգամ
Լոռիում հողի տակից հանում են ջրատար խողովակները
20.05.2013
դիտվել է 1187 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ