18:40, 20 օգոստոսի, 2012Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հայցը, որով պահանջվում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության որոշումը, որի հիման վրա «Սիվիլիթաս» հիմնադրամին և վերջինիս հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցվել: Նիստը տեղի ունեցավ շաբաթ օրը՝ օգոստոսի 18-ին:
«Դժբախտաբար դա սպասված որոշում էր, որը, բնականաբար, կբողոքարկվի բոլոր ատյաններում, մինչև Եվրոպական դատարան: Անհիմն մեղադրանքները և շինծու պահանջները շեղում են մեր ուշադրությունը, ինչի հետևանքով խոչընդոտվում և ձգձգվում է մեր հիմնադրամի և «Սիվիլնեթ» լրատվամիջոցի բնականոն գործունեությունը: Դա, հավանաբար, այս գործընթացի բուն նպատակն է»,- ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:
ԱԱԾ քննիչը, դատարանում եզրափակելով իր ցուցմունքը, հայտարարել էր, որ ԱԱԾ-ն նախաքննությունը իրականացնում է նաև հենց հիմնադրամի շահերը պաշտպանելու նպատակով:
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Սալբի Ղազարյանն ասել է. «Դա ոչ միայն անհասկանալի է, այլև անընդունելի է և խախտում է բոլոր տեսակի հասարակական կազմակերպությունների ազատությունները: Ինչպե՞ս կարող է որևէ կառավարական կառույց ինքնուրույն որոշել, որ որևէ հասարակական կազմակերպության իրավունքները ոտնահարվել են և ըստ այդմ, նախաձեռնություն վերցնել պաշտպանելու այդ իրավունքները: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը հստակ նշում է, որ կազմակերպությունը կառավարվում է իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: Օրենքը չի նախատեսում, որ հասարակական կազմակերպությունները պետք է կառավարվեն որևէ պետական կառույցի, այդ թվում՝ ԱԱԾ-ի կողմից»:
Ազգային անվտանգության ծառայության որոշումը վերացնելու դատական հայց ներկայացրել էր նաև «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանի ներկայացուցիչը, ինչը նույնպես մերժում է ստացել: Այդ որոշումը նա կբողոքարկի:
«Սիվիլիթաս» հիմնադրամ
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 4806 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3391 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3308 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2257 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
13.06.2013
դիտվել է 1714 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ
19.06.2013
դիտվել է 1683 անգամ
Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց