HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բեկոր Փափազյանը դարձավ հանքարդյունաբերության զոհ

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հունիսի 15-ից սեփական դիմումի համաձայն կլքի իր պաշտոնը:

Կառավարությունում «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ Բեկոր Փափազյանը իրականում դարձել է հանքարդյունաբերության զոհ: Նշենք, որ այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Տաթևի հարևանությամբ` Սվարանցում, չինական մի ընկերություն պետք է շահագործի երկաթի հանքավայր («Ինչու աննկատ մնացին չինական «ներդրումները»):

Բեկոր Փափազյանը, ինչպես նաև «Տաթևի վերածնունդ» ծրագրում ներդրումներ կատարած գործարարները անակնկալի էին եկել, որովհետև ներդրումային ծրագիրը սկսելիս որևէ մեկը իրենց չի տեղեկացրել, որ այստեղ պետք է հանքավայր շահագործվի: Հիմնական ներդրող Ռուբեն Վարդանյանը այս հարցով հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կարևորագույն «Տաթևի վերածնունդ» ծրագիրը զբոսաշրջության զարգացմանն է ուղղված: Հանքավայրի շահագործումն աղետալի հետևանքներ կունենա շրջակա միջավայրի համար («Ով է այն տղամարդը, որ կարող է փրկել Տաթևը»):

Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հրապարակավ հայտարարել է, որ զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը անհամատեղելի են («Տաթևի հարևանությամբ երկաթի հանք կշահագործվի»): Իսկ նման հայտարարությունը «հարված» է հանքարդյունաբերության ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությանը: Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է առաջիկա տարիներին Հայաստանի «ողջ ընդերքը» շահագործել: Իսկ Բեկոր Փափազյանը դեմ է եղել Սվարանցի երկաթի և Հալիձորի ոսկու հանքավայրերի շահագործմանը: Դա նշանակում, որ նա պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին:

«Հետքի» հարցին, թե իր հրաժարականի իրական պատճառը Սվարանցի հանքավայրի շահագործումը չէ՞ արդյոք, Բեկոր Փափազյանը հրաժարվեց պատասխանել:

Իսկ Ազգային մրցունակության հիմնադրամի անցած շաբաթ տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատել է, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարևոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման և ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից: Պրն. Փափազյանը բարեխղճորեն իրականացրել է իր առջև դրված հիմնական նպատակը` Հայաստանում գործարկել պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով առաջնորդվող կառույց: Նրա պաշտոնավարման արդյունքում նաև մեկնարկել են հիմնադրամի առանցքային և խոշորագույն ծրագրերը զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում` գրանցելով էական առաջընթաց»:

Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նոր գործադիր տնօրենը, բայց վստահաբար կարող ենք ասել, որ նա կողմ է լինելու Տաթևի հարևանությամբ երկաթի հանքավայրի շահագործմանը:

Մեկնաբանություններ (4)

Զարմինե Զեյթունցյան
Կարեն ջան, շատ տգեղ եք արտահայտվում այն մարդկանց մասին, ովքեր իսկապես թողել են իրենց բարեկեցիկ կյանքն ու եկել Հայաստանում աշխատելու: Ընդհանրացնելու կարիք էլ չկա, որովհետև ոչ ոքիս աչքն էլ ջուր չի կտրում էս քաղաքակրթությունից դեռ ահագին հեռու երկրում աշխատելու ու ամեն օր մարդ սպանելու ցանկությամբ արտնանանլու համար: Եվ ձեր արշինով էլ մի չափեք բոլորին` միշտ չէ որ գործում է որտեղ հաց, այնտեղ կաց սկզբունքը: Մարդիկ կան, որոնք ի տարբերություն հայաստանցիների մեծ մասից, կարողանում են նաև իրենց կաշվից դուրս նպատաներ էլ տեսնել: Իսկ խոպանչիները էն հսկայածավալ հայաստանյան հայությունն է, որ արտասահմանում է հայտնվել ոչ թե գաղափարի, այլ մի կտոր հացի համար, ու հեռվից էս երկիրը փնովելով ապրում է:
Harut
Chem karcum, te Becor Papzayany karogh e skzbunqi hamar toghni pashtony, urish tegh pntreq nra heranalu patjarnery: na erbeve vorev pashtnoyayi chi hakajarel, inch asel en kheloq katarel u hnazand e yeghel
Varaz Syuni in Amsterdam
ARI TUN - ete POX unes, poxd PATUHANITS gtsi ners, BAYTS hankarts CHHAMARDZAKVES ners mtnel.
Varaz Syuni in Amsterdam
հանքարդյունաբերությունը ( yev sra shurjy havakvats MAFIAN) mi or LRIVUTIAMB KORTSANELU e voxch Hayastany..........DER KNATS ek (kam dzevanum ek knats)..........................INCH KA CHhaskanalu? - Hayastani taratsky SHAT POKR e AYS CHAPI u TESAKI հանքարդյունաբերության hamar.................................PS. Տաթևի KOTRATVOX tever.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter