HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արամ Գ. Սարգսյան. «Դուք ընդհանրապես Վանո Սիրադեղյանին ճանաչո՞ւմ եք, էրեխեք ջան»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի կարծիքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին քննարկումները որևէ կերպ արդիական չեն պետության համար, «ոնց որ Վարդանիկի ու Բուռնաշի» բանավեճը:

«Ես Վանոյին շատ լավ ճանաչում եմ և դեռ սովետական տարիներից: Դուք ընդհանրապես Վանո Սիրադեղյանին ճանաչո՞ւմ եք, էրեխեք ջան: Ընդհանրապես գիտե՞ք՝ ինչ է արել, ոնց է արել էս երկրում: Վանոն՝ որպես դեռ գրող էն ժամանակ, ես էլ՝ «Комсомольская правда»-ի թղթակից, մենք իրար հետ շփվել ենք բավական լավ, բայց մետամորֆոզը, որը կատարվեց էդ տղայի հետ էս իշխանության գալուց հետո, լրիվ ուրիշ էր: Մինչ այդ լրիվ մի մարդ էր, հետո լրիվ ուրիշ մարդ դարձավ»,- այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Անդարադնալով լրագրողի այն դիտարկմանը, որ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ, օգոստոսի 18-ին մահացած Սուրեն Սիրունյանը պատրաստվում էր որոշակի բացահայտումներ անել Վանո Սիրադեղյանի վերաբերյալ՝ Արամ Գ. Սարգսյանն ասաց. «Եթե ուզում է Վանո Սիրադեղյանը բացահայտ ասի, թե ինչն է իր խնդիրը, ինքը էդ հնարավորությունն ունի: Եթե ուզում է պատմել՝ ինչ է եղել 90-ական թվականներին, և ինչում են իրեն մեղադրում, և ինչու է ինքը թողել հեռացել երկրից, ինքը էդ բոլոր հնարավորություններն ունի: Թող գրավոր ուղարկի: Գրել էլ գիտի»:

Դեմկուսի նախագահի համոզմամբ՝ այսօր Հայաստանի գլխավոր հիմնահարցը արտագաղթը կասեցնելն է, և մնացած բոլոր այն հարցերը, որոնք քննարկվում են, անիմաստ են:

«Էս մի ամիս է՝ բոլորը քննարկում են՝ Վանոն կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա: Սա՞ է մեր երկրի ամենագլխավոր հարցը: Ուզում է՝ թող վերադառնա: Պիտի նստեմ լաց լինեմ, որ Վանոն չի՞ ուզում գա: Դուք իրա գալուց ինչ-որ մի մեծ սպասելիքներ, ակնկալիքնե՞ր ուներ»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ 1990-ականներին, ըստ պաշտոնական տվյալների, 1 մլն մարդ է հեռացել Հայաստանից: Այսօր արդեն այդ թիվը հասնում է գրեթե 1,6 մլն-ի: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2008թ. Հայաստանից հեռացել է 20 հազար, 2009թ.՝ 23 հազար, 2010թ.՝ 30 հազար, 2011թ.՝ 45 հազար մարդ: 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանից հեռացել է 74 հազար մարդ: Այսպիսով, 4,5 տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է 190 հազար բնակիչ:

«Եթե ամայացած լինի այս երկիրը, նրա գրավելու հեշտությունը ինքներդ եք պատկերացնում: Որևէ պատերազմ էլ պետք չի»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Նա շեշտեց, որ արտագաղթը սկսվել է 1990-ականներին: 1992 և 1993թ. Հայաստանից տարեկան հեռացել է 200 հազար մարդ: Արամ Գ. Սարգսյանը ՀՀՇ-ի հորինած է համարում այն տեսակետը, որ 1990-ականների արտագաղթի պատճառը պատերազմն էր: Նրա համոզմամբ՝ պատճառն այդ ժամանակ Հայաստանում տիրող անիրավությունն էր: Իսկ ՀՀՇ-ն պատերազմի ժամանակ շատ լավ էր ապրում:

«Երբ ժողովուրդը տեսավ, թե ինչ ճանապարհով են սեփականաշնորհում համազգային ունեցվածքը, առաջին հիասթափությունը եղավ դրանից: Երբ մարդկանց տվեցին մի թուղթ, իսկ էն մնացածը ստացան իրական սեփականություն, դա դարձավ մարդկանց ամենագլխավոր վիրավորանքը: Անարդարությունից փախան էստեղից: Էս մարդիկ չեղած տեղը, որ ոչինչ էին, եկան միանգամից դարձան էդ հարստության տերը»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Մեկնաբանություններ (6)

Մլեհ
Արամ Գ... քեզ որ նաղդ ճանաչում ենք` կոմսոմոլի թախթաբիտի և որ առաւել վտանգաւոր է անկախ հայրենիքի համար` օտար (ռուսական կայսերապաշտութեան) ազդեցութեան գործակալ:
Arsen
Isk du Vanoin chanachum es, Mleh? :)
Մլեհ
Վանոն ձեր նմաններուն խելքի բանը չէ:
nune
Mleh amot qez, nman mardun viravoranq hascnelu hamar. Ays amboxj tarineri @ntacqum miak mardn e qaxaqakanutyan mej vorin hargel em. Ev na inch asum e shat chisht e asum, voch te nra hamar vor inqn e asum ayl menq bolors ayd tarinerin aprel enq Hayastanum ev mer kashvi vra enq zgacel ayn amen@ inch na asum e. Ho heqiat chi patmum ay mard xi eq tenc zarmanum u zayranum
nune
lseq ekeq tun-tunik chxaxanq, u temayic chshexvenq u hima el hayereni masin chxosenq. Te che misht el nuyn patmutyunn eeli temayi masin qnnarkumner es anum mek el tesnum es mardik en haytnvum vor sksum en prpurneric karchel tarasxalner gtnel, grelu font@ stugel, mtqer@ kargi berel. Vonc em zzvum dzvi mej maz pntroxneric
Ընթերցող
Պարոն նախկին թղթակից, միանգամից երևում է, որ հատվածական մտածողություն ունեք, մինչդեռ ժուռնալիստը պետք է ունենար ամբողջական մտածողություն, որը նրան հաստատ կուղեկցեր նաև հետագայում: Եթե Դուք ունենայիք ասածս մտածողությունը, ապա Վանոյին փնովելուց հետո կասեիք, որ սրանք էլ մի զատ չեն: Վանոյի համար երկու անգամ թքի, բայց սրանց համար գոնե կես անգամ թքի: Ռիսկ չունեք? Թե գիտեք ընթերցողը խոտ է ուտում: Նման հարցազրույցները պարզապես բթացնում են մարդկանց: Անկեղծ խոսա, միևնույն է, քո չասածը մարդիկ հասկանում են, ինչպես Դուք եք հիմա իմ չասածը հասկանում: Իսկ եթե չեք հասկանում, ապա ցավում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter