Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Ինձ զգում եմ շիկացած տանիքին նստած կատվի պես». Արթուրո Սայան



Արդեն գուցե ժամանակն է ընդունելու այն առաջարկները, որոնք հնարավորությունների լայն դռներ կբացեն իմ առջեւ, մասնավորապես ապրել եւ ստեղծագործել արտերկրում:

2009 թ. նոյեմբերին ԹԳՄ միջանցքում ներկայացումից առաջ ուշադիր զննում էի երիտասարդ ռեժիսոր Արթուրո Սայանի շարժումները. արագ, կտրուկ, ավյունով լի այս ռեժիսորը հանդիսատեսին ներկայացնելու էր Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին»:

Ներկայացումից մի քանի օր հետո մամուլն սկսեց գրել այս մասին. «Մասնագետներից ու թատերասերներից շատերն առանձնացնում են Արթուրո Սայանի՝ Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին» աբսուրդի դրամայի բեմադրությունը: Շատերին հետաքրքրում է՝ ինչո՞ւ է երիտասարդ բեմադրիչը դիմել հենց այս գործին՝ չունենալով մեր պայմաններում աբսուրդի թատրոնի հանդիսատեսային պատրաստվածություն կամ Ա. Սայանն իր թատերական էքսպերիմենտներն իրականացնում է հիմնականում պրոֆեսիոնալ թատրոններից դուրս, որտե՞ղ է այդ «բեմը» եւ ինչո՞ւ իր ներկայացումներն իրականացնելու համար չի ընտրում պրոֆեսիոնալ թատրոնների բեմերը»:

Հենց այս շրջանում ռեժիսորն արդեն հայ հանդիսատեսին խոստացել էր առաջիկայում ներկայացնել «Կատուն շիկացած տանիքին» բեմադրությունը (ըստ Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի):

Արթուրո Սայանն այժմ լռում է: Հանդիպեցի սրճարանում. նույն ավյունն է, աչքերի փայլն առաջվանն է:

Հանդիսատեսը շարունակում էր սպասել նոր ներկայացումներիդ, ո՞րն էր դադարի պատճառը, ինչո՞վ է զբաղվում Արթուրո Սայանն այժմ:

Հիմա կիսով չափ սոցիալականացված եմ: Հոգեվիճակս՝ խառը: Գիտեմ, որ սխալ մասնագիտություն չեմ ընտրել: Բայց հիմա թատրոնում գրեթե ոչինչ չեմ անում: Վերջին տարիներին տարբեր կառույցների եմ դիմել աջակցության համար. որի դուռը փակվել է, պատուհանից եմ փորձել ներս մտնել... Ապարդյուն: Ամեն մի մերժումից կամ անպատասխան նամակից հետո ինձ հարց եմ տալիս. «Գուցե ես արժանի չեմ»: Հետո ինձ հանգստացնում եմ՝ շատ հաճախ լավ բաները տեղ չունեն: Շատ եմ խոսել ծրագրերիս, նոր ներկայացնումների մասին:

Երկու տարի առաջ, երբ բեմադրեցիր Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին», համարձակությունդ եւ ավյունդ ավելի տեղն էին: Ի՞նչ եղավ

«Ճաղատ երգչուհին» դիպլոմային ներկայացումս էր. ցուցադրվեց նաեւ Կամերային թատրոնում, ապա ՆՓԱԿ-ում, ԹԳՄ-ում: Վերջապես ցուցադրվում էր մի բան, որը գիժ է, ծուռ: Այն ժամանակ մեծ ռիսկ էր ինձ համար, իսկ Իոնեսկոյի հետ կարելի էր գնալ այդ ռիսկին:

Հիմա գիտեմ, որ ճիշտ վարվեցի: Դրանից հետո ոգեւորությունս մեծ էր. բեմադրիչ Յաննա Գաբրիելյանի հետ սկսեցինք զբաղվել «Կատուն շիկացած տանիքի վրա» պիեսի բեմադրման աշխատանքներով: Կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը գրեց երաժշտություն: Բայց մինչ օրս չենք կարողանում ֆինանսական միջոցներ գտնել կյանքի կոչելու համար: Գիտե՞ս՝ ես չեմ հուսահատվում խոչընդոտներից, բայց երբ այդ խոչընդոտները լինում են արհեստական, զզվանք եմ ապրում:

Հայ հանդիսատեսի եւ աբսուրդի թատրոնի առնչություններից քաջատեղյակ կլինես: Արդյոք ընկալելի՞ է թատերական այս ժանրը:

Մեր հասարակությունը դեռ սովոր չէ: Կան արժեքներ, որոնցից կախված է մնում տասը, քսան տարի եւ չի կարողանում ընդունել նորը: Ես խոնարհվում եմ մեր բոլոր մեծ դերասանների եւ ռեժիսորների առաջ, բայց եւ միաժամանակ հարցնում. «Արդյոք մենք պատրաստ չե՞նք նորի՝ «գիժ» դրամատուրգիայի»:

Այստեղից էլ գալիս է նաեւ հիասթափությունը: Այո, ես սիրում եմ իմ գործը՝ անկախ նրանից, որ հիմա հեռու եմ թվում թատրո: Մեկ է. դրա մեջ եմ, ուղղակի երբ գնահատանքի խոսքերն իսպառ են բացակայում, ամեն բան փշրվում է. փոքրիկ երեխայի պես ուզում ես ստանալ էդ սառնաշաքարը, ի վերջո:

Վերջերս տեսա «Խեղկատակի զառանցանքները» գիրքդ, որը, կարծում եմ, թատրոնում չստեղծագործելու հետեւանք է: Բայց շարունակում եմ կարծել, որ միայն թատրոնում ես կարողանում ամբողջությամբ Արթուրո Սայան լինել և մնալ: Ի՞նչ ծրագրեր ունես:

Ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ ցանածս սերմերն առողջ են, տունկ են դառնում, խնամում եմ, ջրում, ու հանկարծ, չգիտես ինչու, չորանում են, ծառ չեն դառնում: Մտածում եմ, որ հայտնվել եմ ոչ ճիշտ ժամանակին եւ ոչ ճիշտ վայրում: Եվ արդեն գուցե ժամանակն է ընդունելու այն առաջարկները, որոնք հնարավորությունների լայն դռներ կբացեն իմ առջեւ, մասնավորապես ապրել եւ ստեղծագործել արտերկրում:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (4)
1. Լևոն Մութաֆյան23:28 - 26 օգոստոսի, 2012
Հարգելի Անուշ Քոչարյան, լավ ես արել, որ Արթուր Կարապետյան-Սայանի հետ հարցազրույց ես վարել, սակայն, քո թույլտվությամբ, ուզում եմ երկու ուղղում բերել: Աբսուրդի դրաման ժանր չէ, այն դրամատուրգիական,մ ավելի ճիշտ՝ անտիդրամատուրգիական ուղղություն է, որի նպատակն էր փշրել դրամայի ավանդական կառուցաձևերն ու սկզբունքները և ձևավորել ,,անհեթեթի,, տիրապետությունը թատրոնում... Այդ ուղղությունը, մեղմ ասած, ոչ թե նոր է, այլ արդեն իսկ հնացած, որովհետև այն ծնումնդ առավ 1940-ականներին, իսկ 1980-ականներին Եվրոպայում կորցրեց իր հանդեպ հետաքրքրությունը: Եթե Արթուրի ասած ,,նորն ու գիժը,, աբսուրդն է, ապա... բա էլ որն է նորը? Իսկ հայ մեծ դերասանները և ռեժիսորները վաղուց են ծանոթ աբսուրդի դրամային, հայ թատրոնում աբսուրդի դրամայի ստեղծագործություններ բեմադրվել են 1970-ական թվականներից... Ուրեմն, պետք չէ հեծանիվը նորից հայտնագործել: Ի դեպ, ասեմ, որ Ուիլյամսի պիեսն էլ նորություն չէ մեզ համար... ԲՆայց հետաքրքիր կլիներ դիտել Արթուրի մեկնաբանությունը...
2. Lilit11:24 - 27 օգոստոսի, 2012
Hargeli Levon Mutafyan, @ndunelov dzez vorpes banimac tateraget es indz tuyl chem ta kaskacel dzer uxxumnerin, uxxaki nshem vor shat hajax lratvamiocnerum, ayd tvum hamancum ev aylur es handipel em absurdi janr barakapakcutyun@ ev lragrox@ karox er naev aydpes nshel harcazruycum.. Ay tekuz hamacancum nayeq u patahakan ejer chen, ayl tvum e lurj mardkanc karciqner...isk yuraqanchyur hodvacic araj mi amboxj gitutyun usumnasirel lragrox@ bnakanabar chi karox, manavand erb @ndamen@ harcazruyc e varum, voch te absurdi uxxutyan masin hodvac e grum. Isk uxxutyan masin hodvac grel@ kam tatroni bnagavarin veraberox usumnasirutyunner@ hamozvac em na ktoxni masnagetnerin...
3. Anush23:50 - 18 սեպտեմբերի, 2012
Հարգելի,Լեւոն Մութաֆյան,յուրաքանչյուր ուղղություն,որը որպես այդպիսին ժամանակի ընթացքում ձեւավորում է իր ուրույն տեղը եւ պատմություն է կերտում,արդեն իսկ,բազմաթիվ մշակութաբանների կարծիքով ձեռք է բերում նաեւ ժանրային հատկանիշներ եւ կարելի է անվանել ժանր...Անդրադառնալով երկրորդ խնդրին`պետք է նշեմ,որ խոսքը ոչ թե հայ մեծ դերասանների`անտեղյակության մասին էր,այլ աբսուրդի թատրոնի ընկալման եւ նորարարությունների ընդունմանն էր վերաբերում...այս դեպքում յուրաքանչյուր ռեժիսորի աշխատանք ուրույն հեծանիվ է...Այո,ոչ ոք այլեւս նոր հեծանիվ չի հորինում,բայց ամեն նոր դետալի ավելացում դիտվում է յուրովի եւ ընկալվում որպես նորարություն:
4. Vart18:57 - 21 նոյեմբերի, 2012
es khorapes usumnasierov absurdi tatrony, hangel em im subuektiv ayn karciqin, vor mer orerum sra chyuracneln u chynkaleln e nor artahaytchamijocneri u nori caravi parjary... irakanum ayn kamurjn e aus uxxutyuny vory tanelu e hogebanakan- pilisopayakan tatronin, vory voch te achqi ayl mtqi hajiyq e linelu...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ