HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սյունյաց երկիր» թերթ. «Երեկ խմբագրությունը ստացել է սպառնալից զանգեր»

«Սյունյաց երկիր» թերթի N21-ը առ 28 օգոստոսի 2012թ. բաղկացած 20 էջից (A3 չափսի), ամբողջովին նվիրված է Կապանի քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանին: Համարում ներկայացված են Կապանի գործող քաղաքապետի հաշվետվությունը՝ չորսամյա գործունեության մասին, նախընտրական ծրագիրը: Զետեղված են նաև քաղաքապետի հարցազրույցն ու ընտրողներին հղած խոսքը, կարծիքներ Արտուր Աթայանի մասին:

Օգոստոսի 27-ին՝ ժամը 18-ին, պատրաստ էր նաև թերթի համացանցային տարբերակը http://www.syuniacyerkir.am/ : Երկու-երեք ժամ անց արդեն թերթը մեծ արձագանք է գտել Կապանում: Գիշերը, սակայն, թերթի կայքը ենթարկվել է հակերային հարձակման և ջարդվել: Խմբագրության և ինտերնետ մատակարարի համատեղ ջանքերով թերթի էլեկտրոնային կայքն օգոստոսի 28-ին՝ ժամը 11.00-ին, վերականգնվել է: Երեկ խմբագրությունը ստացել է նաև սպառնալից զանգեր:

Խմբագրությունը կոչ է անում Կապանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական շտաբներին ու նրանց սպասավորներին զերծ մնալ նման անբարո արարքներից և ընտրապայքարը շարունակել քաղաքակիրթ ձևով:

«Սյունյաց երկիրը» եղել և մնում է բոլոր սյունեցիների թերթը և ներկա ընտրապայքարում ընդունել (ու շարունակում է ընդունել) քաղաքական գովազդի պատվերներ Կապանի, Սիսիանի, Մեղրու քաղաքապետների բոլոր թեկնածուներից (անկախ կուսակցական և կլանային պատկանելությունից):

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն
28 օգոստոսի, 2012թ.

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
«Սյունյաց երկիր» թերթը Կապանի/Սյունիքի միակ (քիչ թե շատ) անկախ թերթը/լրատվական միջոցն է: Իրենք բավականին խիզախ ու հետազոտական լավ շատ հոդվածներ են տպել: Կապանում գործող 2 TV-ները անկախ չեն,ուստի ՇԱՏ կարևոր է,որ հանքային կլանի համար պրոպագանդա անող Կապանի «Խուստուփ» և «Սոսի» TV-ներին հակազդող անկախ թերթ/լրատվական միջոց լինի: Սյունիքը կարևոր ստրատեգիական մարզ է Հայաստանի և Արցախի համար. չպետք է թույլ տալ,որ այն գրավվի հանքային կլանի ու բոլշևիկյան ՀՀԿ-ի կողմից: Մարզում ինտելիգենցիա համարյա չի մնացել,որ ձայն բարձրացնի: Բոլոր ուսուցիչներին նույնիսկ սրբել-լցրել են ՀՀԿ-ի մեջ: Ուստի ես ԲՈԼՈՐԻՆ կոչ եմ անում սատարել ու օգնել «Սյունյաց երկիր» թերթին. ինչով կարող եք:
Գալինա
Մենք Ձեզ հետ ենք. Առաջ դեպի ընտրություններ. դեպի հաղթանակ..Հավատացեք, ժողովուրդ, հաղթանակը մերն է լինելու, եթե ընտրությունների գնաք Ձեր խղճի մտոք. Մի գնացեք Ձեր կամքին հակառակ, ընտրենք մեր գործող քաղաքապետին. նա գործով արդեն բոլորիս ապացուցել է, մնում է միայն վերջին պահին չդավաճանել և ճիշտ ընտրություն կատարել:
Տիգրան Միրումյան
P.S Մեկնաբանությունս կապ չունի Կապանի քաղաքապետի ընտրության հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter