HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ադրբեջանը նավթով է ուզում փոխանակել հայ սպային կացնահարած մարդասպանին

Հունգարիան քաջ գիտակցում է, որ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական կողմին հանձնելու դեպքում նրան ոչ թե կդատեն որպես մարդասպանի, այլ ազգային հերոսի դափնիներ կկախեն վզից, իսկ հունգարական դատարանն այլևս չի կարող նոր դատավարություն սկսել մարդասպանի դեմ: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հայի սպանելը հանցագործություն չէ:

Հայաստանյան ավելի քան 80 ՀԿ-ներ ստորագրահավաք են կազմակերպել 2004 թվականին ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի հնարավոր էքստրադիցիայի դեմ: Մտավախությունն առաջացել է Ադրբեջանի փոխարգործնախարարար Խալափ Խալափովի՝ Հունգարիա կատարած այցից հետո, որտեղ քննարկվել է ադրբեջանցի սպայի էքստրադիցիայի հնարավորությունը:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իրավաբան Նազելի Վարդանյանը բարձր գնահատեց մինչ օրս Հունգարիայի դրսեւորած վարքագիծը, քանի որ ադրբեջանական կողմը երկու անգամ փորձ արել է Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու, բայց ապարդյուն: Սակայն վերջին շրջանում կատարված իրադարձությունները ստիպում են ձեռքերը ծալած չնստել: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Հունգարիայում բացասական քաղաքական զարգացումներ են նկատվում. ժողովրդավարությունը փոխարինվել է ավտորիտար ռեժիմի, տնտեսության վիճակն աղետալի է:

Ադրբեջանն օգտվելով հանգամանքներից 2,3 միլիարդ արժողությամբ նավթային աբլիգացիաներ է գնել Հունգարիայից: Նույնիսկ եթե այս ամենը զուգադիպությունն է, պետք չէ պասիվ լինել: Հունգարիայի արդարադատական համակարգի ողջախոհության մասին Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ ինքը դեռևս օմբուդսմենի կարգավիճակում մի քանի անգամ շնորհակալական նամակներ է ուղարկել հունգարական դատարանին անաչառ լինելու համար:

Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը «Համագործակցություն խաղաղության ընթացքում» ծրագրի ժամանակ, Գուրգեն Մարգարյանին սպանելուց բացի, փորձել է սպանել նաև մյուս հայ սպային, ինչպես նաև, գտնվելով կալանքի մեջ, մահափորձ է իրականացրել իրեն հսկող բանտապահի նկատմամբ:

Իր նախնական ցուցմունքներում Սաֆարովը հայտարարել էր, թե ժամանակին ափսոսում էր, որ ոչ մի հայ չի սպանել, և երբ բանակն իրեն ուղարկել է այդ կուրսերին, որտեղ գտնվում էին երկու հայ, որոշել է կտրել վերջիններիս գլուխները:

Հետագայում նա հրաժարվել էր իր խոսքերից և հայտարարել, որ սպանության պատճառը եղել է այն, որ հայերը վիրավորել էին ադրբեջանական դրոշը:Սաֆարովը դատապարտվել է հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման 2004 թվականին առանց ներման իրավունքի առաջիկա 30 տարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter