HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորի եկամուտները. ինչու՞ է Սպարտակ Մելիքյանը պատգամավոր ընտրվել ՀՀԿ-ի ցուցակով

«Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը, 2007 թվականից սկսած, Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով: Սպարտակ Մելիքյանի մուտքը ՀՀԿ-ի ցուցակ պատահական չէ, քանի որ իշխող կուսակցության շարքերում ընդգրկված են հիմնականում գործարարները, որոնք «տանիքի» խնդիր ունեն:

Իհարկե, Սպարտակ Մելիքյանի տնտեսական կշիռը չի համեմատվի, ասենք, ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տնտեսական գործունեության հետ, սակայն Ս. Մելիքյանն էլ պակաս կարողության տեր չէ:

Ըստ պատգամավորի գույքի և եկամուտների հայտարարագրի՝ նա Հրազդան քաղաքում ունի իր բնորոշմամբ «պանսիոնատ» և հողամաս, Արմավիրում բաժնային սեփականության իրավունքով ունի առևտրի կենտրոն և հողամաս, Երևանում՝ վարչական շենք ու հողամաս, Գեղարքունիքի մարզում՝ տնամերձ հողամաս, Աբովյանում՝ 92 քմ մակերեսով բնակարան, 428.65 քմ մակերեսով ճաշարան, տաղավար, հողամաս, ինչպես նաև 1554.45 քմ մակերեսով բնակելի տուն:

Սպարտակ Մելիքյանը ապրիլի 1-ի դրությամբ ունի երկու ավտոմեքենա՝ 2007 թ. արտադրության «Տոյոտա Լենդ Կռաուզեր 200» և 2000 թ. արտադրության «Նյու Հոլլանդ 55Մ» մակնիշի տրակտոր:

Ինչ վերաբերում է պատգամավորի եկամուտներին, ապա ապրիլի 1-ի դրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում նա 3 մլն 122 հազ. 500 դրամ աշխատավարձ է ստացել Ազգային ժողովից, մոտ 307 հազար դրամ՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանից, 1 մլն 620 հազար դրամ ստացել է վարձավճարից, իսկ 30 մլն դրամ՝ շարժական գույքի վաճառքից:

Նշված ժամանակահատվածում Սպարտակ Մելիքյանն ունի 30 մլն դրամ և 400 հազար դոլար:

Պատգամավորին են պատկանում «Ավտոմեխանիկական» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 49.7, ինչպես նաև «Զեյթուն շուկա» և «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան ՍՊԸ-ների բաժնետոմսերի 100 տոկոսը:

Նշենք, որ Սպարտակ Մելիքյանի 2009 թ. եկամուտները կազմում էին ընդամենը 4 մլն 160 հազար 175դրամ, իսկ 2010-ինը՝ 22 մլն 411 հազար 639 դրամ, ինչպես նաև 2 մլն դրամի գույքային եկամուտ:

Մեկնաբանություններ (3)

nan
ba mi kichel qrtinq nkareiq meliqyani chakatin vor imanainq qrtinqova ashxatum es mard@
Արտակ Մարդյան
Ով է մեղավոր, որ պարոն Մելիքյանը կարողանւմ է արդար ճանապարհով վաստակել, իսկ մյուսները չեն կարողանում? Բողոքելու փոխարեն թող գնան Մելիքյանի մոտ, մի հատ խորհուրդ հարցնեն, աշխատելու ձևը սովորեն: Ախր ձեր ինչին է պետք ինչ ունի Մելիքյանը, ամեն մարդ ունի էն ինչին արժանի է: Հայաստանի համար շատ լավ կլինի, որ Մելիքյանի նման մարդիք շատ լինեն:
Մեսրոպ Մեսրոպյան
Բան չհասկացա, իբր այս ի՞նչ էր, հայտարարություն է՞ր, բողոքի դիմում է՞ր, հրապարակախոսություն է՞ր, իմաստը ո՞րն էր այս նյութի: Թե՞ պավիրված հերթական նյութ էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter