HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ուսանողների և նրանց համալսարանական ընկերների նամակը Հունգարիայի վարչապետին

Հարգելի պրն Օրբան

Ուղղում ենք ձեզ այս նամակը` հայտնելու մեր մեծագույն վրդովմունքն ու հիասթափությունը Հունգարիայի կառավարության վերջին գործողություններից, որի արդյունքում 2004 թ. ՆԱՏՕ-ի խաղաղության համագործակցության դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը, ով դատապարտվել էր ցմահ ազատազրկման Հունգարիայում, հանձնվել է Ադրբեջանին, ապա իսկույն ևեթ ներում ստացել` պարգևների արժանալով ու ողջունվել որպես հերոս:

Մենք` մի խումբ հայ ուսանողներս և մեր համալսարանական ընկերները այլ երկրներից, ովքեր եվրոպական տարածքում կրթություն ստանալու համար ընտրել ենք Հունգարիան, արդյո՞ք պետք է հունգարական կառավարության այս քայլից եզրակացնենք, որ եվրոպական արժեքներ ասվածը դաժան սպանություն իրականացնողին հանձնելն է մի պետության, որը, ակնահայտ է, որ հերոսացնելու է մարդասպանին: Կամ արդյոք արժեքների ու բարոյականության եվրոպական մոդելն է անուղղակի ձևով խրախուսել էթնիկ հողի վրա արվող սպանությունները: Մենք պատրաստվում ենք մեր այստեղ գտնվելու ընթացքում հետևել հունգարական կանոններին, ուստի դիմում ենք ձեզ` ակնկալելով ստանալ երաշխիքներ առ այն, որ կհարգվի մեր ինքնությունը և մեր համոզմունքները:

Ակնկալում ենք ձեր արձագանքը նամակին, որը, հուսով ենք, նույնքան հիասթափոցնող չի լինի, որքան ձեր կառավարություն վերջին գործողությունը:

Ամենայն անկեղծությամբ

3 Սեպտեմբերի, 2012

Viktor Orbán

The Prime minister of Hungary

1357 Budapest, Pf. 6.

[email protected]

Լուսանկարներում Հունգարիայում սովորող հայ ուսանողների հանրակացարանի դռներից մեկն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter