Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Հայ մնջախաղացի համարձակ քայլերն ընդունելի դարձան Եվրոպայում. Վահրամ Զարյան



Մարսել Մարսոյի մնջախաղի հեղինակավոր դպրոցի վերջին ուսանողը` հայազգի մնջախաղաց Վահրամ Զարյանը, Եվրոպայում արդեն իսկ ներկայանում է սեփական թատերախմբով:

Մշակութային տարբեր զրույցների ընթացքում երիտասարդ արվեստագետները, ովքեր շարունակում են ստեղծագործել Հայաստանում, հաճախ անդրադառնում են իրենց ընկերներին, որոնք մի ժամանակ ապրել եւ ստեղծագործել են հայրենիքում, բայց այժմ արտերկրում են:

Մեկ շաբաթ առաջ սրճարաններից մեկում երիատասարդ ռեժիսորներից մեկը պատմեց Վահրամ Զարյանի մասին...Հետաքրքրությունս միանգամից շարժվեց մնջախաղացի հանդեպ:Հնարավորությունը նրա հետ շփվելու կրկին վիրտուալ էր:Թատերական բուռն օրվա ընթացքում Վահրամը ժամանակ էր գտնում եւ պատասխանում տարաբնույթ հարցերի. հարցազրույցը տեւեց մեկ շաբաթ:

Մարսել Մարսոյի դպրոցն անցած, այժմ մի շարք ներկայացումների հեղինակ եւ արդեն իսկ հանդիսատեսի համակրանք ձեռք բերած Վահրամին խնդրում եմ պատմել, թե ինչպես է սկսվում իր օրը:

Օրս սկսում է հնարավորինս շուտ` ժամը յոթից կամ ութից: Երբեմն, երբ երեկոյան փորձից կամ ներկայացումից հետո պատրաստվում եմ մտնել անկողին, մի պահ մտածում եմ` հրաշալի է` առավոտյան կարթնանամ եւ մի գավաթ սուրճ կըմպեմ: Սուրճի բույրն օրն սկսելու համար չափազանց կարեւոր է ինձ համար...

Հետո արդեն «զինված» շտապում եմ փորձասենյակ, գտնում իմ թատերախմբին, որտեղ դրամատուրգ Ֆլորենտ Բրակոնն (Florent Bracon) է, ձայնային էֆֆեկտների մասնագետ Ջորդան Ալլարդը (Jordan Allard), վիդեոռեժիսոր Օգուստ Դիազը (Auguste Diaz) եւ ամբողջ տեխնիկական խումբը...Փոքրիկ զրույց, եւ բոլորս սկսում ենք աշխատել:

Արվեստագետները ճանապարհն անցնելու հետարքրքիր ընկալում ունեն եւ ուղղորդվում են իրենց այդ ճանապարհով. ծնվել եք Լոռու մարզի Նալբանդ գյուղում, սովորել Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի ստուդիայում, հետո՝ ԵԹԿՊԻ-ում, իսկ այժմ ապրում եւ ստեղծագործում եք Ֆրանսիայում... Որպես արվեստագետ այս ամենն արդեն ի սկզբանե ընդունե՞լ էիք ճանապարհի ձեւ, թե՞ պատահականություններով էր պայամանվորված:

Երբեք որեւիցե ճանապարհ անցնելու համար չեմ մտածել: Փորձել եմ միշտ անհատնում սիրով եւ անձնվիրաբար զբաղվել իմ գործով:

Ինչպե՞ս հայտնվեցիք Ֆրանսիայում... Առավել եւս այն սակավաթիվ մարդկանցից մեկը եղաք, ով Մարսել Մարսոյի անվան մնջախաղի միջազգային հեղինակավոր դպրոցում սովորեց եւ դարձավ նրա վերջին ուսանողը:

Մեկնեցի Գերմանիա, այնուհետեւ ծանոթացա Մարսել Մարսոյի հետ եւ որոշեցի դառնալ նրա ուսանողը:Յուրաքանչյուր օտարերկրյա արվեստագետի համար, ով ցանկանում է կարերիա սկսել Եվրոպայում, կարծում եմ, կարեւոր է անցնել եվրոպական թատերական դպրոց, քանի որ ամեն ինչ սկսվում է այնտեղից:

Անցնելով այդ դպրոցը՝ շարունակեցիք մասնագիտացումը. անցաք վարպետության դասեր Արիան Մնուշկինի, Քերոլայն Կարլսոնի և Մորիս Բեժարի մոտ: Բացվեցին դռներ, որոնք մինչ այդ գուցեեւ անհավանական էին թվում: Կնկարագրե՞ք այն ուղին, որը բաժին է ընկնում օտարերկրացի արվեստագետին դրսում՝ այս դեպքում Եվրոպայում:

Դռներն իրենք իրենց չեն բացվում, առավել եւս օտարերկրացի արվեստագետի համար, իսկ բացելու համար բավական չէ ոչ տաղանդը, ոչ էլ ցանկությունը. պետք է անդադար աշխատել:

Առավել եւս մնջախաղի դեպքում պատկերը մի քիչ այլ է. ժանրը բացառիկ է տեսակի մեջ. այն լայն սահմաններ չի ընդրգում եւ պահանջում է մաքսիմալ աշխատանք եւ ուշադրություն, որպեսզի ամեն մի դետալը հասնի հանդիսատեսին եւ ազդեցություն ունենա:

Իհարկե յուրաքանչյուր բեմական ժանր իր տեսակի մեջ բացառիկ է: Համենայնդեպս նախընտրելի է ունենալ բացառիկ վերաբերմունք արվեստի տեսակի նկատմամբ:Իսկ մնջախաղի ամենացայտուն բացառիկությունը, կարծում եմ, այն է, որ ներկա է ամենում...

Ցանկացած բեմական ժանրում շարժումը, գործողությունը առկա է, իսկ մնջախաղն ինչ է, եթե ոչ առաջին հայացքից շարժման թատրոն, որտեղ ասելիքի արտահայտչամիջոցը մարմինն է:

Երբեմն մնջախաղին անծանոթ հանդիսատեսի համար այն չափազանց անհասանելի է թվում, բայց բոլորովին այդպես չէ: Մնջախաղը միջոց է, որը ծառայում է ներկայացման ասելիքը հանդիսատեսին հասցնելու համար:

Ի վերջո ամենակարեւորը ստեղծագործությունն է, հենց ինքը` ներկայացումը...Այո, ես ժամանակակից մնջախաղաց-պարող եմ, բայց իմ խնդիրը իմ տեխնիկան կամ մասնագիտական հնարքները ցույց տալը չէ. գերխնդիրը ներկայացման ասելիքն է, նյութի ակտուալությունը...

Այս պահին ի՞նչ նոր ասելիք ունեք ֆրանսիացի հանդիսատեսին:

Իմ թատերախմբով («Compagnie Vahram Zaryan»)պատրաստվում ենք հաջորդ ներկայացմանը, որը կոչվում է «Իլյա» («Ilya»). այն հաջորդում է «Խոստովանություն» («Confession») ներկայացմանը, որը ներկայացրել ենք Եվրոպայում, ինչպես նաեւ Ծաղկաձորի մնջախաղի միջազգային երկրորդ փառատոնի ընթացքում:

Երկու գործերն էլ իմ եւ ժամանակակից պոետ, դրամատուրգ Ֆլորենտ Բրակոնի ստեղծագործության արդյունքն են:

«Իլյա» ներկայացման հիմքում Ֆլորենտ Բրակոնի համանուն պոետիկ դրաման է, որը վերարտադրում եւ բեմադրում եմ ժամանակակից շարժման թատրոնի ժանրում: Գլխավոր հերոսը` Իլյան, «աքսորի» պոետիկ, հոգեբանական ընդհանրացված դրսեւորումն է. մի մարդ, որը օտար է ցանկացած միջավայրում, բայց միեւնույն ժամանակ ներկա է ամենուր:

Ներկայացման ընթացքում օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաները` Օգյուստ Դիազի ռեալիզացմամբ, կենդանի ձայն` Ջորդան Ալլարդի մշակմամբ, ինչպես նաեւ ամերիկաբնակ հայազգի կոնտր-տենոր Կարեն Հակոբյանի` ժամանակակից երաժշտության կատարումներով:

Այս ներկայացմանը զուգահեռ զբաղված եմ նաեւ Նոել Շատլեի (Noelle Chatelet) «La tête en bas» («Գլխիկոր») պատմվածքի բեմական տարբերակի ադապտացման աշխատանքներով, որի փորձերը կսկսենք հաջորդ թատերաշրջանի ընթացքում:

Եվրոպացի հանդիստեսը` նամանավանդ փարիզյան լսարանը, բավականին խստապահանջ է ծափահարություններ շռայլելու համար...

Չեմ կարծում, թե հանդիսատեսը հատուկ պահանջներ ունի. միակ պահանջը հանդիսատեսի համար «լավ» ներկայացում դիտելն է: Իսկ դա հարաբերական է... «Լավ» ներկայացում ասածը հանդիսատեսի մոտ հուզմունք առաջացնող գործն է, որը նոր զգացողությունների հիմք է դառնում, հաճախ նաեւ խանգարում, ջղայնացնում, բազմաթիվ հարցադրումներ առաջ քաշում, նորովի մտածելու տեղիք տալիս իրենց շրջապատի ընկալելիության եւ արդիական հարցեր բարձրաձայնելու համար:Եվրոպական հանդիսատեսի բծախնդրությունն այս դեպքում արդարացված է եւ լավ:

Վահրամ, ապրելով եւ ստեղծագործելով Փարիզում, առնչություններ ունեցել եք հայկական թատերական աշխարհի հետ, ինչպես նաեւ հյուրընկալել եք Ծաղկաձորի մնջախաղի միջազգային փառատոնին:Ինչպիսի՞ն են մնջախաղի զարգացման տենդեցները Հայաստանում:

Կարծում եմ` սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում մնջախաղի զարգացման տենդեցները նկատելի են:Միայն այն փաստը, որ Ծաղկաձորում երկու տարին մեկ կայանում է միջազգային փառատոն եւ այն, որ Երեւանի մնջախաղի պետական թատրոնը` Ժիրայր Դադասյանի ղեկավարությամբ (որտեղից էլ սկսել եմ գործունեությունս), ի վերջո կունենա շենք, ուղղակի հրաշալի է:

Ավելին չեմ կարող ասել, քանի որ վաղուց արդեն ստեղծագործում եմ միայն Եվրոպայում:Վերջին անգամ երկու տարի առաջ եմ եղել Հայաստանում` փառատոնի շրջանակներում անցկացնելով վարպետության դասեր եւ ներկայացնելով «Խոստովանություն» բեմադրությունը փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Կցանկանայի ավելի հաճախ հանդիպել հայ հանդիսատեսի եւ մնջախաղացների հետ, ովքեր ստեղծագործում են ժամանակակից (contemporary) ժանրում:

Ժամանակակից լինել չի նշանակում թերթերից կտրած նորությունների մասին բեմադրել...Դա հավանաբար այն հայացքն է, որի միջոցով արվեստագետը դիտում է իրեն շրջապատող աշխարհը:

Հատված «Իլյա» ներկայացումից

Լուսնակարները` «Compagnie Vahram Zaryan»- ի արխիվից:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (17)
1. Mkrtich12:45 - 5 սեպտեմբերի, 2012
Hargeli Anush shnorhakalutyun hetaqrqir hartsazruytsi hamar. Vahram Zaryani nerkayatsume ditel em 1 tari araj Parisi citéU um . Nerkayatsume chapazants huzich er. Yes portsetsi VZ i het hartsazruyts unenal Belgiakan online i hamar, vortegh vor es jurnalist em. Chstatsvets, na chat zbaghvats er yev misht shrjapatvats mardkantsov, . Isk ayjm arden 1 tari e pntrum em nra het ughigh kap hastatel, Qani vor nra impresarion misht hetadzqum e nra het handipum@ hartsazruyts anelu hamar. Portsetsi FB ov grel Vahramin norits voch mi patasxan. Hargeli Anush xndrum em yete VZ its ughigh heraxosahamar kam e-mail uneq indz ugharkeq, yete karogh eq michelmoor@hotmail.fr. Anchap shnorhakal em Mkrtich
2. LUSY15:14 - 5 սեպտեմբերի, 2012
Hajeli e tesnal vor dzer gayqe Vahram Zaryanin pes lurj u garevor arvestagednerun het zruyts gne. Shat gsirem anor, desel em polor spectaclnern. An euvropakan jamanagakitz taderagan arvesti avena hamardzagn e yev avena hetaqrqir@. An misht kashxadi odarnerun hed. Normal e bayts lav glar vor ir portsn u hmdutyun@ qichmn al ogtagordzadz elar Hayastanin mej nayev. Yegogh dari kardzes te bidi usa ga. Shat guzem vor nayev aytseli hay hamayqin. shnorhagal hajog
3. Անուշ15:35 - 5 սեպտեմբերի, 2012
Հարգելի Մկրտիչ,շնորհակալ եմ արձագանքի համար:Թույլ տվեք խոսել Վահրամ Զարյանի հետ եւ այնուհետեւ ձեզ ուղարիկել կոնտակտները:Շնորհակալ եմ.հուսով եմ`հասկանալի նման խնդրանքը`մասնագիտական սոլիդարության տեսանկյունից:
4. Ամալի15:43 - 5 սեպտեմբերի, 2012
Ես հիշեցի, երբ Ծազկաձորում հյուրախաղերի էի տարիներ առաջ, այնտեղ էր նաև Վահրամ Զարյանը: Առավոտյան մեզ ասացին, որ master klass է լինելու. ես ծուլորն շարժվեցի դեպ այն դահլիճ, որտեղ հավաքվել էին բոլորը` մասնակցելու համար նրա master klass -ին... Մի բան լավ եմ հիշում. նրա սկսած սկզբից հետո, այլևս դահլիճից դուրս գալ չէի ուզում. անչափ հաճելի էր լսելը նրան, տեսնելը նրար ու զգալ, որ նա իսկապես արվեստի համար է ստեղծված ու արվեստում է ստեղծագործում...
5. Karen15:56 - 5 սեպտեմբերի, 2012
Vahram jan urakh em qez hamar, u hpartanum em qo hajoghutyunnerov! tkhrum mi bani hamar vor sepakan hayreniqum djvar e gtnel en gnahatakan@, vor aveli petq e mez! Ughghaki menq mez gnahatel chenq sirum! Da e mer azgi himnakan djbakhtutyun@!!!!
6. Mkrtich16:00 - 5 սեպտեմբերի, 2012
Anchap shnorhakal em hargeli Anush dzer patasxani hamar. Ayn u amenayniv voghjunum em Dzez Dzer bavakanin kirt hartsazruytsi hamar yev BRAVO vor dzez hajoghvel e kap hastatel Vahram Zaryani het inche vor indz mot "der" chi statsvum. Lavaguyn tsankutyunnerov Mk
7. karine16:18 - 5 սեպտեմբերի, 2012
Hrashx hartsazruyts, shat mersi heghinakin. hetq.am husov em dzer @ntertsoghin shutov lav lurer khaytneq: VAHRAM ZARYANI NERKAYATSUM@ YEREVANUM. Yes mnjaxagh shat em sirum, misht gnum em nerkayatsumneri. Arden 10 taruts avel . Hishum em Gener anunov nerkayatsum kar Mnjaxaghi tatronum, Vahrame mejner, u amenalave inqn er. Shat mets energia uner. Shat txretsi vor tesa vor 2 tari araj Tzarkadzora ekel u es teghyak chem yeghel. mersi norits hodvatsi hamar. Kara
8. Davo16:20 - 5 սեպտեմբերի, 2012
Uxxx inch hetaqrqir demqa. Shat kuzei nerkayatsumov gar hayastan.
9. нина16:30 - 5 սեպտեմբերի, 2012
Какой он молодец Ваграм Зарян!!! SUPER
10. Anush16:42 - 5 սեպտեմբերի, 2012
Հարգելի Մկրտիչ,արդեն իսկ հնարավորություն ունեմ ձեզ ուղարկելու Վահրամ Զարյանի գործնական մեյլը:Ուղարկում եմ ձեզ մեյլին:
11. mher18:00 - 5 սեպտեմբերի, 2012
Amali ayo jisht es es el hishetsi nra master klase. Ayd any orn er erb Serj Tankiani hamergn er Yerevanum. Skzbum varanum eyi gnal serji hamerge te Zaryani master klasin. Gnatsi master klassin, jisht e yes derasan chem bayts ayd 2 jame vor antskatsretsi Vahram Zaryani u taterakani usanoghneri het yerbeq chem morana. Yes nayelov Vahramin haskatsa vor chapazants azat, kirt u tarandavor arvestaget e. Voch mi gorozutyun mer estegi espes asats astrerin hamemat. Mard@ gortsa anum u ogtakar. Mkrtichn asuma chi karoghatsel Vahrami het hartsazruyts anel, shat tarorinak e. Yes masterklasits yev ir hrashq nerkayatsumits heto motetsa shnorhavoretsi yev mi qich zrutsetsi nra het. 5 roppe, chapazants huzvats eyi, ayd @ntatsqum Zaryann an@ndhat jptum er u arants djvarutyamb patasxanum im nman hasarak handisatesi. Gutse na publika aveli shat e sirum qan jurnalist. Kneres. Mersi hartsazruytsi hamar.
12. Lilit18:46 - 5 սեպտեմբերի, 2012
Hargeli Mher Mkrtichin shat lav haskanum em. Yes inqs jurnalist em tarber blogner yev web i hamar. Yerb Vahram Zaryan@ hayastanum er nran patahakan tesa, durs ekav Moskva kinotatronits Fany Ardani het yev gnatsin Voske Tsiran baratoni batsman xnjuyqin. Chhamardzakvetsi motenal bayts janachum eyi mekin vori mijotsov kkaroghanayi Vahrami het hartsazruyts vertsnel. Zangaharetsi, na indz batsatrets vor chi tsankanum hartsazruyts tal, shat barekrtoren yev avelatsrets aselov vor yete tsankanum em lusabanel ir nerkayatsumner@ voronq katarvum e Yevropayum petq e arajin hertin capi mej mtnel ir administratori het. Nayev asets vor shutov erb nor nerkayatsmamb ga hayastan ay ayn jamanak nor hartsazruyts kta. Pahi azdetsutyan tak shat viravorvetsi, bayts heto haskatsa vor na jisht e. Hartsazruyts talis e ayn jamanak yerb produkt uni. Aha kardatsik ays hodvatse, parz ervum e vor na steghtsagortsakan burn @ntatsqi mej e, yev inch vor chapov sksel e ir promoture. Husov em vor shutov ktesnenq nra nerkayatsumnerits Yerevanum
13. Lilit18:48 - 5 սեպտեմբերի, 2012
Shnorhakalutyun hartsazruytsi hamar.
14. Gevo18:53 - 5 սեպտեմբերի, 2012
Enore engeruis stipets iz, tarav mimosi tatron ste erevan. Ban chhasktsa, chem sirum mnjtatron. bays Hastat inq aveli lav klni. demqits erevuma.
15. Mkrtich18:58 - 5 սեպտեմբերի, 2012
Shnorhakal em Anush. Dzez el Mher im comment i het kapvats kartsiqi haytnelu hamar.
16. Անուշ 00:19 - 6 սեպտեմբերի, 2012
Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար:
17. Ruben 13:11 - 6 սեպտեմբերի, 2012
Gevo, Gevo axr bolorin trvats chi mnjaxaxe haskanal. Indz tvuma qo depqum norits petq e 8 t avartes vor gone mi qich haskanas. Amot e xndir@ haskanalu mej che, ayl zgalu. Shat hetaqrqir hodvats er.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ