HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

15-օրյա ժամկետի հաշվարկը սկսվեց. հրապարակվեց Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ընդհատելով պատգամավորների հարցերը՝ ուղղված ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին, ընթերցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ հուլիսի 4-ին ԱԺ ներկայացրած հրաժարականի դիմումը: Ըստ կանոնակարգ- օրենքի՝ եթե Ռուբեն Հայրապետյանը 15-օրյա ժամկետում դիմումը հետ չվերցնի, ապա այն կհամարվի ընդունված: 15-օրյա ժամկետը համընկնում է Հայաստանի անկախության տոնի հետ` սեպտեմբերի 21-ին:

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստոմ անցնող ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ. փետրվարի 19-ին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքի վերաբերյալ:

Մեկնաբանություններ (2)

Արծրուն Պեպանյան
Հա, լավ, դարդ մի արա, Ռուբեն. ես էլ դեպուտատ չեմ. ինչ է եղել, որ. ապրել լինում է:
GALUST
ԲԱ ԱՍՈՒՄ ԵՆ ՆԱՋԱՐՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Ա............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter