HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Մերկ կյանք» ցուցահանդես. «հետընտրական ապատիայի» դրսեւորումները` ըստ կազմակերպիչների

Ավանգարդի հայտնի տեսաբան Ս. Տրետյակովը «Նովի Լեֆի» 1928 թվականի առաջին համարում գրում է. «Լեֆը կասկածի տակ է դնում ողջ արվեստի գեղագիտական արբեցող գործառույթը: Լեֆը կողմ է փաստերի ճշգրիտ արձանագրման մեթոդներին: Չհնարված փաստերի գրականությունը Լեֆը ավելի բարձր է դնում հնարովի գեղեցիկ գրականությանը»:

Հենց այս համատեքստում էլ ներկայացված է «Արտ լաբորատորիա» ստեղծագործական միավորման «Մերկ կյանք» ցուցահանդեսը, որը մեկնարկել է սեպտեմբերի 5-ից Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի ամառային սրահում:

«Քաղաքական արվեստի այս ցուցահանդեսը ստեղծվել է հետընտրական շրջանում առաջացած իրադրության մտահոգությամբ: Հասարակության մեջ ուժեղացել են հուսալքման եւ անելանելիության զգացողությունները, որի հետեւանքով նկատվում է ինքնասպանությունների ու սպանությունների բացահայտ աճ: Ավելացել է նաեւ երկիրը լքող քաղաքացիների թիվը, ինչը հարցականի տակ է դնում պետության եւ հասարակության գոյությունը: Մենք փորձել ենք իմաստավորել այս իրադրությունը «Մերկ կյանք» հղացքի միջոցով»,- գրված է «Արտ լաբորատորիա»  միավորման «Հորիզոն» հասարակական, գրական օրաթերթում:

Ցուցահանդեսը ներկայացված է մինիմալիզմի մեջ. առաջինը, որ աչքիդ են զարնվում չորս սլայդ-տեսահոլովակներն են, որոնք ներկայացնում են «Առագաստ» սրճարանը, ՀՀ Ազգային ժողովի շենքը, Մարտի 1-ի իրադարձությունների վայրը եւ «Տեցի կռուգը»:

Այս պատկերների միջնամասերում ամրագրված է 1998թ.-ից մինչեւ 2012թ.-ը, ըստ կազմակերպիչների, տեղի ունեցած սահմռկեցուցիչ եւ բեկումնային սպանությունների տարեթվերն ու նկարագրությունները, այնուհետեւ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2012 թ.-ի երկրորդ եռամսյակում (որը կազմում է 62 հազար դրամ):

Վիզուալ տեսանկյունից հատկանշական է «Zone» քարտեզը, որտեղ կարմիր շրջանակներով առանձնացված են վերոնշյալ սպնությունների տեղանքները: Այս ամենին հաջորդում է Հայաստանում ում արձանագրված ինքնասպանությունների եւ ինքնասապնության փորձերի դեպքերի մասին ինֆորմացիան:

«Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի այսօրվա վիճակին, երբ մարդը կտրված է սոցիալական վիճակից եւ հայտնվել է կենդանական վիճակում, որտեղ եւ անպաշտպան է: Ցուցհանդեսում բերված են փաստեր, որոնք ապացուցում են էդ «մերկությունը». սպանությունների, ինքնասպանությունների ժամանակագրությունը եւ այլն: Ցուցահանդեսն իրականացվել է «Բաց Հասարակության ինստիտուտի» օժանդակությամբ»,- նշեց ցուցահանդեսի կազմակերպիչներից Արթուր Պետրոսյանը:

Ըստ կազմակերպիչներից մեկի` Էդգար Ամրոյանի, ցուցահանդեսը կարելի է անվանել նաեւ «Հետընտրական ապատիա», որն էլ, ըստ նրա, հետեւանքն է ոչ միայն տեղի ունեցած սպանությունների, այլ նաեւ ինքնասպանությունների թվի աճի:

Ցուցահանդեսը բաց է մինչ սեպտեմբերի 8-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter