Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ամբողջությամբ ոչնչացվել է ժպտացող զինվորների ֆոտոշարքը



Լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի` ժպտացող հայ զինվորների ֆոտոշարքը, որ երեկ փակցվել էր Աբովյան պուրակում, այսօր ամբողջությամբ ոչնչացվել է:

Հեռախոսազրույց ունեցանք լուսանկարների հեղինակի հետ, ով այս պահին նախաձեռնության մյուս անդամների հետ գտնվում է Աբովյան պուրակում:

«Լուսանկարներն ամբողջությամբ պատռված են եւ հենց էստեղ էլ դեն են նետվել, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե հավաքելու նպատակով է արվել, այլ կոնկրետ միտում կա», - ասաց Ալբերտ Պողոսյանը:

Այն հարցին, թե արդյոք պատկերացում ունե՞ն, թե ով կարող էր նման բան անել, լուսանկարիչը պատասխանեց, որ դեռեւս ոչինչ չգիտեն, սակայն քաղաքը բավականին փոքր է պարզելու համար. «Միակ բանը, որ գիտենք, այն է, որ լուսանկարները ոչնչացվել են ցերեկը` մինչ ժամը 16:00-ն»:

Այժմ, ի նշան բողոքի, լուսանկարիչը պատրաստվում է նույն վայրում կրկին փակցնել զինվորների լուսանկարների ամբողջ շարքը:

Լուսանկարը` «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (6)
1. Haykuhi00:48 - 8 սեպտեմբերի, 2012
Ed barbarosy safarovneric inchov e tarbervum? Gone es orerin chen karoxanum zspel irenc atelutyuny 4em el karum haskanam, te um handep. Patkeracnum eq? es nkarn ynkni azerineri dzerqy....Lav, ba cerekva amenapik jamein voch meky chtesav ed xujanin? vor pokac nkarneri texy dran ceper patin.
2. Arsen11:15 - 8 սեպտեմբերի, 2012
Մենք խոսում ենք այն մասին որ միջազգային հանրությունը մեզ չի հարգում և մեզ հետ հաշվի չի նստում. իսկ մենք մեզ հարգում ենք արդյոք: Չգիտեմ որ մի տականքը կամ տականքներն են դա արել բայց որ դրանք, ոչ թե նրանք այլ դրանք, տականք են պարզ է:
3. nene14:26 - 8 սեպտեմբերի, 2012
պաչզից էլ պարզ է `ովքեր արած կլինեն:Փնտրե'ք նրանց մեջ,ովքեր միշտ պախարակում են մեր բանակը:Սրտների թույնը եռացել է մեջները:
4. anush avetyan21:07 - 8 սեպտեմբերի, 2012
getiny mtni zinvori nkar vochnchacnoxy, amot e verjapes, gone zinvory petq e srbutyun lini hayi hamar, kotrvi ayd cerqy, amot,,,,
5. anush avetyan21:11 - 8 սեպտեմբերի, 2012
esor im vordin et safarovneri hamar ei e sahman pahum,ete hajn e pchacnum jptacox zinvori nkary, na turk e, safarov e,sirts chi hangstanum, chgitem inchpes viravorem ed xozerin
6. arpine00:16 - 10 սեպտեմբերի, 2012
bayc incov eq vsat vor hayi dzerqi ban e sa
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ