HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանի տարածաշրջանի մի շարք գործող գյուղապետներ չեն վերընտրվել

Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում թիվ 31 ընտրատարածքի տեղամասային հանձնաժողովներում որևէ միջադեպ չի արձանագրվել: Այս մասին այսօր «Հետքին» հայտնեց թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Սասուն Խեչումյանը: Նա, այդուհանդերձ, նշեց, որ թեկնածուները, գործող օրենսդրության համաձայն, այսօր՝ մինչև 18:00-ն, կարող են իրենց բողոքները ներկայացնել տարածքային ընտրական հանձնաժողովին:

Սեպտեմբերի 9-ին աննախադեպ արդյունքներ են գրանցվել Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքապետների ընտրություններում: Այստեղ ընտրողները շատ համայնքերում ցուցաբերել են բացառիկ սկզբունքայնություն:

Այս անգամ ընտրակաշառքն ուղղակի չի ազդել այդ համայնքների ղեկավարների ընտրությունների արդյունքների վրա: Արդյունքում Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանը, Աքորու գյուղապետ Կամո Սիմոնյանը, Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը, Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը, Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը, Այգեհատի գյուղապետ Արշակ Շահվերդյանը, Արևածագի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը չեն վերընտրվել համայնքապետի պաշտոնում:

Թումանյանի տարածաշրջանում լայն արձագանք են ստացել հատկապես Աքորի և Շնող գյուղերի գյուղապետների ընտրությունների արդյունքները: Աքորիում 683 քվեով գյուղապետ է ընտրվել Հրահատ Սիմոնյանը, իսկ գործող գյուղապետ Կամո Սիմոնյանը ստացել է 478 քվե: Շնողում ընտրողների 991 քվեով գյուղապետ է ընտրվել Հովիկ Սահակյանը, իսկ գործող գյուղապետ Հայկազ Քոչինյանը ստացել է 655 քվե:

Հաղպատում գյուղապետ է ընտրվել Վահրամ Քառյանը: Գործող համայնքապետներից ընտրությունների արդյունքներով վերընտրվել են Ախթալա, Թումանյան, Շամլուղ, Ծաթեր, Կարմիր Աղեկի, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Մարց, Լորուտ, Նեղոց, Ջիլիզա, Շամուտ, Քարկոփ, Քարինջ, Հագվի, Մղարթ, Օձուն համայնքների ղեկավարները: Ընտրություններին Թումանյան, Լորուտ, Ծաղկաշատ, Շամուտ, Ջիլիզա, Քարկոփ, Մղարթ և Կարմիր Աղեկի համայնքերի գործող ղեկավարները վերընտրվել անմրցակից:

Մեկնաբանություններ (1)

abraham bedevian
this shows that democracy is alive and well in ARMENIA out with the scoundrels

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter