HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վիկտոր Դալլաքյանը՝ լրագրողներին. «Խելոք մնացեք»

Խորհրդարանական ընտրություններից հետո այսօր առաջին անգամ Ազգային ժողով էր եկել Վիկտոր Դալլաքյանը, սակայն նոր պաշտոնով: Նա ԱԺ-ում ներկայացնելու է ՀՀ նախագահին:

Լրագրողների հետ զրույցում Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ նոր պաշտոնի առաջարկը եղել է վաղուց, և իր համար անսպասելի չէր: Ավելին, նա լինելու է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և օժտված է լինելու լայն լիազորություններով: Հենց այդ նպատակով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարվելու են փոփոխություններ ու լրացումներ:

Վիկտոր Դալլաքյանի ասելով՝ 17 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ինքը համագործակցել է ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Համագործակցելու հետ մեկտեղ իր ելույթներում քննադատել է բոլոր նախագահներին:

«Որովհետև մենք քարանձավներում չենք ապրում. կարելի է և համագործակցել, և քննադատել: Թող ինքնագովեստ չհնչի, բայց ես նորանկախ Հայաստանի միակ պատգամավորն եմ, որ Ազգային ժողովի կողմից ընդունված 83 օրենքների հեղինակ եմ, որոնք ստորագրվել են առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Ինչ վերաբերում է իր նոր պաշտոնին, ապա Վիկտոր Դալլաքյանի խոսքով՝ ինքը ներկայացնելու է ՀՀ նախագահի տեսակետները Ազգային ժողովում և ունենալու է արտահերթ ելույթի իրավունք, ինչը մինչ այժմ չի եղել: Վիկտոր Դալլաքյանի գործառույթների մեջ է մտնելու նաև կառավարության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ եզրակացությունները համակարգելը և նախագահի տեսակետները ներկայացնելը:

«Ես հետևելու եմ մամուլի հրապարակումներին, նաև հանդիպումներ եմ ունենալու հանրության տարբեր շրջանակների հետ և ԶԼՄ-ների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տալու եմ օրենսդրական լուծումներ և այդ առաջարկությունները ներկայացնելու եմ հանրապետության նախագահին: Ընդ որում, իմ գործառույթներն իրականացնելիս համագործակցելու եմ ԱԺ բոլոր խմբակցությունների հետ»,- ավելացրեց Վ. Դալլաքյանը:

Վերջում նա նշեց, որ կան լրագրողներ, որոնց իր սենյակում մատուցել է խորհրդատվություններ, և շարունակելու է նաև այդ գործով զբաղվել: «Չնայած այդ լրագրողներից որևէ մեկը, այսպես կոչված, ընտրություններից հետո ինձ չի զանգահարել հետաքրքրվելու, թե ես ինչպես եմ և այլն: Սա արդեն մարդկային խնդիր է, և չեմ ցանկանում դրան անդրադառնալ: Ես բոլոր մարդկանց, ովքեր իմ մասին տարբեր լուրեր, կեղծիքներ են հրապարակել, ներում եմ»,- ասաց Վ. Դալլաքյանը:

Երբ լրագրողները հակադարձեցին, թե ընտրություններից հետո ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել, ուստի հնարավորություն չեն ունեցել իրենով հետաքրքրվելու, Վ. Դալլաքյանը պատասխանեց. «Խելոք մնացեք»:

Մեկնաբանություններ (4)

Անժելա
Դալլաքյանը իրոք ինքնագովեստով չի զբաղվում... Շատ կցանկանայինք նրա նման խելոք մի քանի քաղաքական գործիչ ունենալ ... Նրա նմանների կարիքը շատ ունի մեր ժողովուրդը... Ասեմ ավելին... նշեք մի պատգամավորի կամ պաշտոնյայի, որը 17 տարի ունենա լիքը հնարավորություն և զերծ մնա բոլոր տեսակի բիզնեսներից... Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ...
Ribok
Նույնիսկ վառ երևակայության դեպքում չեմ կարողանում պատկերացնել ոչ դալլաքյանների ոչ էլ դրա նմաններին պաշտոն տվողների տրամաբանությունը։ Սցենարը շատ նման է Արթուրիկի (բաղդասարյան) սցենարին։ Սկզբից դավաճան տիտղոս և հետո ԱԽՔ։ Հիմա էլ սրանը։ Ասում էր էդ դալլաքյան կոչվածը որ նախագահը մեր հարկատուների փողերը տանում է Բադեն բադեն հիմա էլ էդ ազգային արժեքների հարստահարողի շահերն է ներկայացնում ԱԺում։ Դե եկեք ու բան հասկացեք էդ հեղհեղուկ պաշտոնիաներից։
Գագո
անինքնասեր մարդիկ են էլի... հա նշանակողը, հա նշանակվողը... էս խեղճ Անժելան էլ ուժ ու եռանդ չի խնայում Դալլաքյանին գովելու համար, համա բան չի դուրս գալիս, հոգնացրելա ձեր Վիկտորն իրա անգիր արած տեքստերով...
GAGIK A
MIAJN gragitutyan u xelki hamar Viktr@ harganki arjani e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter